Կար ժամանակ, երբ զանգվածային լրատվության հիմնական միջոցը տպագիր մամուլն էր:
Թերթը:
Թերթի գլխավոր, անփոխարինելի նշանակությունը սելյոդկա փաթաթելն էր:
Խանութներում վերացավ տակառով վաճառվող սելյոդկան,
տպագիր մամուլն էլ կորցրեց իր ակտուալությունը:
Հիմա, ամեն տառաճանաչ ընկել է էլեկտրոնային լրատվության ջանին:
ՈՒ իր ֆանտազիաներն է դուրս փսխում:
Փսխոցը լավ է, երբ օրգանիզմն է մաքրում, բայց զզվելի է, երբ շրջապատն է ապականում միայն ու օրգանիզմն էլ մնում է նույնը:
Հարգարժան ԶԼՄ-ներ, հերթական փսխոցից հետո, երբ բերաններդ ջերմուկով ողողելիս կլինեք, մի պահ նայեք
հայելուն ու հարցրեք ինքներդ ձեզ,
թե աշխարհին ու՞մ դեմքով եք ներկայանում, թե Արցախի
կորստի համար քանի՞ հոգի է դատապարտվել, հարցրեք, թե ինչու՞ հասաք այս օրին...
Եթե պատասխան չունենաք, ձայներդ կտրեք գոնե:
Աշխարհի նիստուկաց վերլուծողներիս տեսեք:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ