Քյուրդերը, չափազանց հետամնաց ժողովուրդ լինելով հանդերձ, հոգով արի և ընդունակ ցեղ են: Տիգրանակերտ նահանգի արևելյան մասը, Բաղեշի նահանգի գրեթե կեսը, ամբողջ Կորդվաց լեռները և Մասիսներից մինչև Մուսուլ (բացի Սիարտխուբից, որը Ասորեստան էր) քյուրդերով բռնված էին:
Անգլիացիները այդ քյուրդերով բնակված վայրերի ժողովուրդը մեկուկես միլիոն էին հաշվում:
1902 կամ 1903 թ. էր, Թիֆլիսում հրատարակվող «Երկրի ձայն» թերթի կողմից Փարիզում ինտերվյու ըրի Կահիրեում հրատարակվող «Քյուրդիստան» թերթի խմբագրապետին, որը հայտնի Պետրխան Բեյի թոռն էր:
Նա, իմիջիայլոց, ասաց. «Մենք էլ շահագրգռված ենք, որ Սուլթանի անարգ լուծը խորտակվի, և մենք և հայերը դաշնակցած ունենանք մեր անկախությունը, միայն մեկ պայմանով, որ քյուրդերը վարեն զինվորական գործը, իսկ հայերը՝ ֆինանսականը»:
Փանոս Թերլեմեզյան. «Կյանքիս հուշերը»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ