Հուլիսի 2-ին, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի վանաձորյան շնորհանդեսը։
Սրբազան Հոր օրհնության խոսքից հետո գրքի հեղինակներ գիտ. դոկ. պրոֆ. Ռուբեն Մելքոնյանը և պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը հանգամանալից ներկայացրին գրքի ստեղծման պատմությունը և բովանդակությունը։
Գիրքը նվիրված է երջանկահիշատակ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին։
Շնորհանդեսն իրակացվեց բարերարությամբ Գուգարաց թեմի բարեկամ, բարերար Արմեն Մխոյանի։
Գեղարվեստական մասը իրենց անզուգական կատարումներով ապահովեց Վանաձորի կամերային երգչախումբը։
Տեր ՀԵԹՈՒՄ ՀԵԹՈՒՄ