Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 3
Տե՛ր, սիրում ենք Քեզ ու ցանկանում Քեզ համար
ապրել մեր ողջ կյանքը:
Ի՛մ որդիներ. «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Այս է իրական հագեցումն ու ճշմարիտ բավականությունը:
Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը:
«Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»,- կասեք նաև դուք:
«Դու սեղան ես պատրաստել մեր առջև»:
Կյանքի հացը, կերակուրը` երկնքից իջած:
Շատ քչերը հասկացան, որ չորս կամ հինգ հազարին կերակրելը` պարզ օրինակն էր այն բանի, որ Ես մի օր` իբրև կերակուր, կմատուցվեմ Իմ ժողովրդին:
Մտածեք սպասվող այն հրաշքների մասին, որոնք վաղ թե ուշ պիտի հայտնվեն նրանց, ովքեր Ինձ մոտ են հանգրվանել: Ոմանց համար, այս հարյուրավոր տարիները, Իմ ասածներից ու արածներից շատերը դեռևս ծածկված խորհուրդ են մնում:
Իմ երկրավոր կյանքից շատ բաներ հոգու աչքով դեռևս չուսումնասիրված տարածք է: Միայն պարզ սրտերին և Ինձ հետ քայլող հոգիներին է, որ այս իրողությունները կարող են հայտնի լինել: Ես այս բաները պահել եմ` իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին:
Ձեր հոգին մի ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով:
Միայն Քրիստոսն է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ:
Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ: