«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այսպես կոչված, խաղաղության մասին

Այսպես կոչված, խաղաղության մասին
25.05.2023 | 22:06

Պատմությամբ հետաքրքրվողները գիտեն, որ 1-ին համաշխարհային պատերազմի բռնկման պաշտոնական պատճառը սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Սարաևոյում 1914թ. հունիսին Ավստրո-Հունգարիայի(Ա-Հ) կայսրության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը գնդակահարելն էր:

Իսկ թե ի՞նչն էր սպանությանը մոտիվը, շատ ավելի քչերը գիտեն:

1908թ Ավստրո-Հունգարիան կայսրությանը միացրեց Սերբիայի Թագավորությունը:

Բնական է, դա պետք է անասելի դժգոհություն առաջացներ դարերով այդտեղ ապրած, իրենց հողի և անկախության համար կռված սերբերի մոտ: Արդյունքում, 6 տարի անց՝ 1914թ. հունիսի 28-ին տեղի ունեցավ էրցգերցոգի սպանությունը:

Դրանից հետո Ա-Հ-ն 10 կետից բաղկացած նվաստացնող վերջնագիր ներկայացրեց Սերբիային, որի անվերապահ կատարումը պետք է կանխեր պատերազմը:

Սերբերը համաձայնեցին 10-ից 9-ին, բացառությամբ մեկի, որն ուղղակի բացահայտ նվաստացնող էր (չնայած՝ մյուսներն էլ պակաս նվաստատացուցիչ չէին):

Դա էլ դարձավ «լեգալ» առիթ Սերբիայի դեմ պատերազմ սկսելու համար:

Սպանությունից ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 28-ին, Ա-Հ-ն հարձակվեց Սերբիայի վրա, և սկսվեց 1-ին համաշխարհային պատերազմը:

«Առակն ի՞նչ կցուցանե»:

Երբ թշնամի երկիրը բացահայտ սպառնում է քո գոյությանը, հայտարարում, որ կբավարարվի միայն քո պետության մայրաքաղաքի գրավմամբ, ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես քծնիր ու հաճոյացիր, միևույն է, միշտ կգտնվի պատճառ պատերազմ սկսելու համար: Ուղղակի, այդ պատերազմում այլևս ոչ մի շանս չես ունենա նույնիսկ դիմադրելու, էլ չեմ ասում՝ հաղթելու, քանզի նախապես հնարավոր ամեն բան զիջել ես ու կազմաքանդել:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 6498

Մեկնաբանություններ