Մեր իրար փոխարինած բոլոր երեք վարչախմբերի ամենանենգ հանցանքն այն է, որ Հայաստանի բնակչությանը հետևողականորեն ծայրաստիճան հոգնած ու ամեն ինչից զզված ժողովրդի վերածեցին: Մեր հռետորաբանները ի՞նչ են հասկանում, երբ ամոթանք են տալիս մերոնց՝ ուկրաինացիների չափ հեղափոխական չլինելու համար: Հիմա այդ ո՞ր բոցավառ հեղափոխականն իրեն թույլ կտա համաժողովրդական ապստամբության մասին երազել: Հիմա մի փոքրիկ հեղափոխություն սարքելու համար անգամ առանց հատուկ ծառայությունների գործը հազիվ թե գլուխ գա: