Բառերով, շնորհավորանքներով, կենացներով, երգերով, աղմուկով, լռությամբ չխրտնեցնենք ՆՐԱՆ՝ մեր մեջ, ու հերիք է նրան թանկ ննջեցյալ համարենք, ԻՆՔՆ ապրող, հարատևող, մեր համահավաք տեսակը հավերժաբար ու հանճարեղաբար տևացնող ԷՈՒԹՅՈՒՆ Է, որ կա´մ ունենք մեր մեջ, կա´մ ոչ: Հուսամ, դեռ ունենք: Երազում, արթանալիս, լվացվելիս, խորհելիս, ինչ-որ մի կարևոր, առանձին, հաղորդական ծես-պահի: