25.04.2013|
13:29
Զարմանալի է, բայց երեկ, իրենից անկախ, Սերժ Սարգսյանը տարավ իր ամենամեծ հաղթանակը ԲՀԿ-ի առաջնորդի նկատմամբ, այն էլ` հենց իր իշխանության հիմնասյան միջոցով: Ասեմ՝ եթե ոստիկանության սպան, նույնիսկ «պարոն Ծառուկյան ջան» ասելով, նրան չի թույլատրում գնալ իր ուզած ուղղությամբ, դա «թագավոր ախպեր» հռչակված անձի համար նշանակում է նման «կարգավիճակի» վախճանի սկիզբը: Բացատրեմ՝ «թագավորի կարգավիճակով» մարդը կարող է գնալ այն ուղղությամբ, որով ինքը կցանկանա, և ոչ-ոք չի կարող նրան դա արգելել: