06.04.2024|
18:31
Հինգ օր առաջ՝ ապրիլի 1- ին, տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ), որն աշխարհի ամենաագրեսիվ բանակներից մեկն է, եթե ոչ ամենաագրեսիվը, թեև իրական՝ գիշատչային բնույթը թաքցնելու նպատակով, հորջորջված է «պաշտպանության բանակ» անվանմամբ, հրթիռային հարված է հասցրել Սիրիայում Իրանի հյուպատոսությանը: