02.07.2024|
20:02
«...Վստահ կարող եմ ասել, որ աշխարհը չափելու իմ չափը Հայաստանն է։ Մարդուն բնութագրելու իմ չափանիշը հայ մարդու նկարագիրը վերարտադրելն է։ Այս սկզբունքով են կառուցված իմ հեղինակային հեռուստածրագրերը. հարցազրույց, դիմանկար , էտյուդ...»,-այսպես է աշխարհը զգացել ու հայ մշակույթին իր ողջ կյանքը նվիրել ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ։ Ճշմարիտ մտավորական, ում ստեղծագործական կյանքն ազգի մշակույթին նվիրումի տարեգրություն է։