Նիկոլ Փաշինյան․ «Ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ»։
Դաժան ծեծի ենթարկվելով՝ քաղաքագետ, լրագրող, դասախոս Աբրահամ Գասպարյանը ստացել է կողային ջարդվածքներ, գլխուղեղի ցնցում, բազմաթիվ սալջարդեր:
Առևանգվել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը․ երկար ժամանակ անհայտ էր նրա պահման վայրը:
Անդամահատվել է ցուցարարներից մեկի դաստակը:
Մեկ այլ ցուցարար՝ Դոկտոր մականունով, հրաշքով է փրկվել մահից, քանի որ նռնակը դիպել է քունքի և աչքի միջև ընկած հատվածին․ Դոկտորը նռնակները նետելու ժամանակ նկատել է մանկասայլակ, կռանալով ծածկել է երեխային և հենց այդ պահին քունքին նռնակի հարվածն է դիպել:
Բիրտ ուժ է կիրառվել Հայր Սամվել վարդապետ Մխիթարյանի հանդեպ, պատառոտվել է նրա կապան, նրա նկատմամբ քրեական վարույթ է սկսվել:
Բիրտ ուժի կիրառումից մարմնական վնասվածքներ են ստացել նահատակ տղաների ծնողներ:
Լուսաձայնային նռնակից ոտքի վիրավորում է ստացել News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը:
Նռնակից ազդրի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Մովսես անունով ցուցարարը:
Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը:
Հարվածներ է ստացել և ուշագնաց եղել Para TV-ի լրագրողը, վնասվել է տեխնիկան:
Լրագրողներին հրելով, բռնությամբ դուրս են հանել ԱԺ-ի՝ լրագրողների աշխատանքների համար նախատեսված խցիկից:
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը:
Վնասվածքներ է ստացել ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը․․․
Ոտքի շրջանում վիրավորում է ստացել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Վնասվել է «Սիվիլնեթ» լրատվականի օպերատորի ոտքը, շարքից դուրս է եկել ուղիղ հեռարձակման տեխնիկան:
Բազմաթիվ այլ ցուցարարներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ վահաններով հարվածներ գլխի շրջանում, բեկորային վնասվածքներ ոտքերի շրջանում և այլն:
Մենուա Սողոմոնյան