Բագրատ արքեպիսկոպոսը վերջին օրերին փորձ է անում հանդիպելու պետական կարևոր պաշտոն զբաղեցնողներին՝ խիստ կարևոր հարցերի պարզաբանում ստանալու համար։
Մայիսի 29- ժողովրդի հետ այցելում է ՆԳ նախարարին:
Մայիսի 31- ժողովրդի հետ այցելում է գլխավոր դատախազին:
Մայիսի 31- ժողովրդի հետ այցելում է ԱԳՆ:
Հունիսի 3- ժողովրդի հետ այցելում է Քննչական կոմիտե:
Հունիսի 4- ժողովրդի հետ այցելում է ՄԻՊ-ին:
Այս բոլոր տեղերում (բացի վերջինից) Սրբազանին ու Շարժմանը դիմավորում են մահակներով, սաղավարտներով, վահաններով, հատուկ միջոցներով զինված մի քանի հազար ոստիկանական զորքեր։ Կառույցները ղեկավարողները փախած են ման գալիս։
Հարց․ տղաներ և աղջիկներ, հիմա դուք ումի՞ց եք վախենում, որ թռած եք, Սրբազանի՞ց։ Թե՞ կարող է՝ Փաշինյանից, Ալիևից։ ՈՒմի՞ց։
Սևակ Հակոբյան