«Քեզ համար, Ազնավուր» և «Երվանդ Քոչար-125. դասականը և նորարարը» մրցույթներին մասնակցել են 8-12-րդ դասարանների աշակերտները և նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:
Ժաննա Անդրեասյանը կարևորեց կրթական միջոցառումներին և թեմատիկ մրցույթներին դրոցականների մասնակցությունը, շեշտելով, որ այդպես մեծանուն արվեստագետների գործերը ավելի հասանելի են դառնում երիտասարդությանը:
Ապրիլի 23-29-ը ամեն օր ԿԳՄՍ նախարարության ֆեսբուքյան էջում հրապարակվում էին Ազնավուրի կենսագրությանը, կյանքին վերաբերող հարցադրումներ, իսկ մայիսի 14-18-ը՝ Երվանդ Քոչարին նվիրված հարցադրումներ, նախարարությունը ավելի քան 1000 պատասխան է ստացել և ամփոփել մրցույթի արդյունքները՝ պարգևատրելով հաղթողներին:
Մրցույթներին մասնակցել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում սովորողները:
«Քեզ համար, Ազնավուր» և «Երվանդ Քոչար-125. դասականը և նորարարը» մրցույթին մասնակցում էին նաև բազմաթիվ քոլեջներ, հաղթողների շարքում էր Արարատի պետական բժշկական քոլեջը՝ ուսանողուհի Անի Հովսեփյանի գլխավորությունյամբ, որը ստացել է ԿԳՄՍՆ շնորհակալագիր:
Այն մեծ պատիվ էր Արարատի պետական բժշկական քոլեջի համար:
Նատալի Մինասյան