Ռուսերեն լեզվում մի արտահայտություն կա՝ подонок (պադոնոկ), որը նշանակում է բարոյական ու մարդկային ամենաստորին տեսակ։ Բառի ծագումը, սակայն, գալիս է միջնադարյան Ռուսիայից և ի սկզբանե այլ իմաստ է ունեցել։
Подонок (պադոնոկ) անվանել են սպասքի կամ շշի մեջ եղած հեղուկի նստվածքին, որը, ժամանակի ընթացքում նեխելով, դարձել է լպրծուն։ Դոստոևսկու «Ապուշը» ստեղծագործության մեջ այդպիսի հատված կա․ «Գեներալը շշից խմեց անգամ վերջին պոդոնոկը, վեր կացավ ու դուրս եկավ սենյակից»։
Ռուսերենում հետագայում подонок (պադոնոկ) են անվանել նաև ճահճի հատակի տիղմը՝ под дном-подонок։
Հետևաբար, ռուսերենից եկած պադոնոկ արտահայտությունը նկարագրում է այն անբարո, սրբություն չունեցող մարդկանց, ովքեր ընդունակ են ամենազզվելի, ստոր և անաստված արարքների։
Հայաստանում նայեք կարմիր և սև բերետավորներին, որոնք հրեշավոր ոգևորությամբ խոշտանգում են մարդկանց, նայեք այն ոստիկաններին, ովքեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ճանապարհն են փակում ու արգելում գնալ հուշահամալիր, նայեք ՔՊ-ի պաշտոնյաներին, ովքեր համազգային ողբերգության ժամանակ էլ շարունակում են հարստություն դիզել, նայեք իշխանական տիկնանց, ովքեր Արցախի բռնի տեղահանումների, ցեղասպանության, Լոռու հեղեղումների ու այլ աղետների ժամանակ ուրախ երգում ու պարում են, նայեք երկրի ղեկավարներին, լսեք նրանց հայտարարությունները և հասկացեք, թե ինչ է նշանակում подонок (պադոնոկ)։
Նաիրի Հոխիկյան