Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աշխարհաքաղաքական կենտրոնները խմբագրելու են սեփական ռազմավարության հարավկովկասյան վեկտորը

Աշխարհաքաղաքական կենտրոնները խմբագրելու են սեփական ռազմավարության հարավկովկասյան վեկտորը
27.05.2024 | 10:43

Սրբազան պայքարը երեկվանից միջազգային մեդիաների ուշադրության կենտրոնում է։ Ու դա շատ կարևոր ցուցիչ է։

Աշխարհաքաղաքական կենտրոնները անխուսափելիորեն ինչ-որ պահի սկսելու են սեփական ռազմավարության հարավկովկասյան վեկտորը խմբագրել` ելնելով Հայաստանում ընթացող լայնածավալ շարժման դինամիկայից։

Ուստի, առկա դինամիկան անհրաժեշտ է ոչ միայն պահպանել, այլ նաև նոր լիցք հաղորդել շարժմանը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ