Ամփոփենք օրը` մայիսի 26-ը:
Հանրահավաքը ստացված էր, Բագրատ Սրբազանի լիդերության պաշտոնական ամրագրումը՝ սպասված:
Երթը՝ որպես ուժի ցուցադրություն, ստացված էր, բայց Պռոշյան փողոց գնալու քաղաքական բաղադրիչը թույլ էր:
Ըստ իս, ընտրվել է իշխանափոխության «բլիցկրիգային» մարտավարությունը (պատահական չէ, որ անգամ իմպիչմենտի գործընթացի մասին չխոսվեց), որն արդարացված կարող է լինել, եթե կան պահեստային տարբերակներ:
Շարժման տեսանելի բացն այն է, որ թույլ է դրա հարթակի, օրակարգի քաղաքական բաղադրիչը:
Այս «բացը» կարող է որոշիչ չլինել, եթե աշխատի իշխանափոխության «բլիցկրիգային» տրամաբանությունը. վաղն առավոտյան դրա պատասխանը կունենանք:
Ես մնում եմ այն կարծիքին, որ այս խիստ անհրաժեշտ գործընթացը կարող է հաջողություն ունենալ առնվազն միջնաժամկետ կտրվածքով, եթե հաջողությամբ գործի Բագրատ Սրբազան+ քաղաքական հարթակ+ քաղաքական օրակարգ+ գործողությունների ծրագիր շղթան:
Ես շատ մեծ վստահություն ունեմ Բագրատ Սրբազանի հանդեպ և անկեղծորեն ուզում եմ, որ վաղն առավոտյան ժամը 8-ից աշխատի նրա սցենարը:
Հակառակ պարագայում, հուսահատվել չկա. ես ու մեր թիմը կներկայացնենք մեր «Ճանապարհային քարտեզը»:
Ամեն դեպքում, Փաշինյանի իշխանությունը քաղաքական վերակենդանացման ռեսուրս չունի:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ