Մի քանի արձանագրումներ և հարցադրում
Վրաստան
- Տարիներով դեպի Եվրամիություն ձգտող Վրաստանը պետական մակարդակով դիմադրում է ԱՄՆ-ին, որպեսզի չդառնա Արևմուտքի հերթական զոհը Ռուսաստանի դեմ պատերազմում։
- Վրաստանի, այսպես կոչված, ընդդիմությունը սպասարկում է ԱՄՆ-ի և դաշնակիցների շահերը և փաստացի ուզում է տանել Վրաստանը հավաքական Արևմուտքի շահերի համար զոհաբերվելու ճանապարհով։
Հայաստան
- Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն դիմադրում ԱՄՆ-ին, այլև փաստացի համաձայն են զոհաբերել Հայաստանը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատերազմում։
- Հայաստանի ընդդիմությունը փաստացի ոչ մի քաղաքական դիմադրություն ցույց չի տալիս ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ հավաքական Արևմուտքին։
Տվյալ պայմաններում Արևմուտքի շահերի համար չզոհաբերվելու ու՞մ հնարավորություններն են ավելի մեծ։
Հայկ Այվազյան