Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տալդա երկիրը

Տալդա երկիրը
14.05.2024 | 10:48

Տալդա երկիրը պատերազմեց հարևան պետության հետ, կրեց ջախջախիչ պարտություն, բայց տարավ բարոյահոգեբանական ոչ պակաս ջախջախիչ հաղթանակ:

Ոչ ոք չէր ընդունում, որ տեղի է ունեցել պարտություն ու այդ չընդունումն էլ ավելի ամրապնդելու համար ամեն շաբաթ պետության ղեկավարները բարոյահոգեբանական հաղթանակին աջակցածներին շնորհում էին գեներալական կոչումներ:

Ամենաշատը ատում էին ճշմարտության մասին խոսողներին :

-Որ խոսենք, մենք պիտի խոսենք,-ասում էին ժուռնալիստները: Մենք էլ չենք խոսում, որովհետև մի բան գիտենք: Չենք ուզում ազգը պառակտել այս ծանր հաղթանակի պայմաններում:

Տալդա երկրում բոլորն իրար ծանոթներ ու բարեկամներ էին: Առավոտյան իրար հետ նախաճաշում էին , ցերեկը կռվում էին, իսկ երեկոյան իրար դեմ միտինգներ էին անում : Մյուս օրն էլի իրար հետ նախաճաշ ու այսպես շարունակ:

Դրամի անունը փող էր, կամ փողի անունն էր դրամ, չեմ հիշում, բայց քաղաքացիները փողի համար պատրաստ էին ամեն մի հերոսության : Հինգ հազարանոցի վրա պատկերված էր խոզի գլուխը, որովհետև Կենտրոնական Բանկի որոշմամբ հենց այդքան արժեր խոզի մսի կիլոն, իսկ քսան հազարանոցի վրա ՝ մարդու գլուխը:

Ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկ մարդու ձայնը չէր կարող արժենալ քսան հազարից պակաս:

Ամենադժվարը պառլամենտում աշխատող պատգամավորների գործն էր:

Նրանք պիտի հսկեին, որ Կենտորանակն Բանկի ու Ընտրական հանձնաժողովի որոշումները չխախտվեն, որ խոզի մսի գինը չավելանա, իսկ մարդկանց ձայնի գինը չպակասի:

Իհարկե, երբեմն պատգամավորները շփոթում էին ու կողմ էին քվերկում մսի գնի ավելացման ու ձայնի գնի պակասեցման օգտին, բայց Սահմանադրական դատարանը միանգամից բեկանում էր այդ որոշումը, որովհետև, ինչպես տեսնում եք, Տալդա երկրում քաղաքացին բարձր էր գնահատվում ու այդ գնահատումը դրված էր ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ