Երեկվա հանրահավաքի ժամանակ հնչած առաջարկներից իրականությանն ամենամոտն այն էր, որ սահմանագծումը և սահմանազատումը տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով, համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով։
Այս առաջարկը կյանքի կոչելու պարտադիր պայմանը լավ միջնորդի առկայությունն է։
Եթե այս գործում կրկին խառնվեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը, ապա այն մտնելու է փակուղի և բերելու է նոր էսկալացիայի Ադրբեջանի հետ։
Հարցը համապարփակ և փոխզիջումային տարբերակով լուծելու առաջարկը պաշտոնապես արել է Ռուսաստանը, և միայն նրա միջնորդությամբ գործընթացը կարող է հաջողություն ունենալ։
44-օրյա պատերազմից հետո ամենասխալը Արցախի հարցի միջազգայնացումն էր` Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների փոխարեն։ Հարցի միջազգայնացումով Արևմուտքը բանակցությունները տեղափոխեց իր հարթակ, ուղղակի խաբեց և բերեց Արցախի կորստին։
Նույն սխալը գոնե այս անգամ չկրկնենք, եթե, իհարկե, գործը դրան հասնի։
Հայկ Այվազյան