Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում

Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
03.05.2024 | 21:57

Այն, ինչ Բագրատ Սրբազանը կարողացավ անել Տավուշում՝ միայն դրվատանքի է արժանի:
Բայց պատվելի Սրբազանը կամա թե ակամա բացահայտեց կարևոր մի քանի հանգամանքներ՝ վերջնականապես մերկացրեց իշխանության կոլոբորացիոնիստական բնույթը և տիտղոսային ընդդիմության, գուցե՝ ողջ ընդդիմության, քաղաքական անկյալությունը:
Իշխանության մասին գրեթե ամեն ինչ ասված է. ավելացնելու բան չկա:
Արդ, ինչու՞ ընդդիմությունը դարձյալ առաջնորդվեց «հրաշքի» տեսլականով՝ այս անգամ հույսը դնելով մեկ մարդու՝ Սրբազանի քաղաքական առաքելության վրա ու սա այն դեպքում, երբ Եկեղեցին ինստիտուցիոնալ մասնակցություն չուներ Տավուշի դիմադրության կազմակերպմանը:
Սրբազանն անձնվիրությամբ արեց այն, ինչ պետք է աներ:
Քաղաքական օրակարգ ձևավորողը, Տավուշում ծավալվող զարգացումների քաղաքական կապիտալիցազիան ապահովողը պետք է լիներ ընդդիմությունը, առաջին հերթին՝ նրա խորհրդարանական հատվածը:
Ընդ որում, ոչ թե Տավուշում, հայ-վրացական միջպետական ճանապարհի վրա, այլ Երևանում՝ խորհրդարանում, հրապարակներում, քննարկումների բազմաշերտ հարթակում:
Չնչին բացառություններով՝ նման բան չտեսանք:
Տավուշի գործընթացը Երևան գալ չի կարող, եթե Երևանում քաղաքական օրակարգ ձևավորող չկա:
Առանց Երևանի՝ Տավուշի գործընթացն անկում չունենալ չի կարող, որովհետև այս պատմությունը Կիրանցի կամ Ոսկեպարի մասին չէ: Խնդիրը լոկալացնելը հենց իշխանության մարտավարությունն էր:
Պատվարժան Սրբազանը կամ նույնիսկ ամբողջ Եկեղեցին չեն կարող քաղաքական գործընթաց գեներացնել, եթե որպես դաշնակից չունենան դեմոկրատական, առաջադիմական ուժերին, որոնց փաստարկը ոչ թե պատմական արգումենտացիան է, այլ քաղաքական ռեալիզմի վրա խարսխված լուծումները:
Բոլոր նրանք, ովքեր այս օրերին թիրախավորում են Բագրատ Սրբազանին ու Եկեղեցուն, ոչնչություններ են՝ քաղաքական, բարոյական տաբուներից զուրկ մարդիկ:
Վաղ թե ուշ, նրանք արժանանալու են մեր հասարակության ու պատմության դատին՝ ամոթի ու նվաստացման խարանը կիսելով Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական սեկտայի հայտնի և անհայտ գործիչների հետ:
Մենք բոլորս, սակայն, մեղավոր ենք Սրբազանի թիրախավորման համար, որովհետև «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքների» սպասումով՝ չկատարեցինք մեր բաժին աշխատանքը Երևանում, թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ:
Ես, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Ռեալիստների» դաշինքն ունենք լուծումներ:
Դրանք նման չեն «ուռահայրենասիրական» կարգախոսների կամ «Հույսի վաճառականների» «արևմտամետ» զեղումներին, դրանք գուցե դառնահամ եմ՝ անհրաժեշտաբար, որովհետև տկարացած ու մահամերձ պետականության կազդուրումը չի կարող տեղի ունենալ միայն հույսի լավատեսական խոստումներով:
Կխոսենք մայիսի 8-ին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ