ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պարադոքսիա

Պարադոքսիա
26.04.2024 | 15:11

Վերջին տարիներին աշխարհի ամենատալդա պետություներից մեկում տեղի էին ունենում անբացատրելի երևույթներ ու դրա համար անասբաբույժների միջազգային հերթական կոնսիլիումը որոշել էին անցկացնել Պարադոքսիայի մայրաքաղաքում:

Այստեղ մի կտոր հողի վրա իրար հետ հաշտ ու համերաշխ ապրում էին, ընկերություն ու բարեկամություն էին անում գանձագողերն ու գանձագողության դեմ անողոք պայքար տվողները, հեղափոխականներն ու հակահեղափոխականները, հայրենասերներն ու 5-րդ շարասյուների ներկայացուցիչները:

Անասնաբույժների միջազգային կոնսիլիումը հատկապես ուսումնսիրության առարկա պիտի դարձներ հողերը թշնամուն պարտվածների ու այդ հողերի համար անզիջում պայքար տվողների միջև տեղի ունեցող պրոցեսները:

Օրինակ, փողոցի մի ծայրում հողերի համար պայքար տվողները կարող էին վանկարկել պատրիոտիկ լոզունգներ, պառկել ասֆալտներին, մինչդեռ փողոցի մյուս ծայրում ՝ հողերը թշնամուն պարտվածների ներկայացուցիչները հանգիստ վայելում էին բյուջեով իրենց հասանելիք հյութն ու սուրճը:

Պարադոքսիայում ատում էին երկրի ղեկավարին, բայց բոլորը սկսել էին նրա նման խոսել, հագԸնվել, ստել ու գործել: Կենցաղային խնդիրների ժամանակ ընտանիքի անդամները կարող էին փակել դեպի խոհանոց, զուգարան տանող ճանապարհները, իսկ ամուսնական դավաճանությունների, տուն փող քիչ բերելու և այլ խոշորամասշտաբ հարցերի դեպքում կարող էին փակվել նաև տան հարակից փողոցները:

Նաև պետք է ուսումնասիրվեր Պարադոքսիայի ներկա ու նախկին ղեկավարների միջև եղած կապը:

Պարադոքսիան համաշխարհային պատմության միակ երկիրն էր, որտեղ հատուկ ծառայությունների գործակալները իշխանությունից գցել էին իրենց հավաքագրածներին, վեց ամիս նույն հայաթում էին ապրել, տարիներով հարևանությամբ աշխատում էին, իրար չէին դատում, միմյանց նկատմամբ կոմպրոմատները չէին հրապարակում, բայց շարունակում էին հպատակներին համոզմունքի մեջ պահել, որ օրթախներ չեն:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ