«Պայքար, պայքար մինչ վերջ» գոռացած Լևոն Տեր-Պետրոսյան , Զորավար Անդրանիկի «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» խոսքերը նախընտրական կարգախոս դարձրած Ռոբերտ Քոչարյան, «Ապահով Հայաստան» նախընտրական կարգախոս հռչակած Սերժ Սարգսյան, Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հիմա Տավուշի մարզից է տարածքներ միակողմանի, ոչնչի դիմաց հանձնում։ Դուք հազարավորներին կռիվ, մահվան եք ուղարկել, մեծ պաշտոնից օգտվելով՝ անձնապես հարստացել եք, հիմա հայրենիք ենք կորցնում, դուք բարոյական իրավունք չունեք լռելու, անգործության մատնվելու: Լռելն ու անգործությունը հողեր հանձնելուն հանցակցություն է։
Ոսկան Սարգսյան