Մեր ժամանակների մեծ հումանիստ- մարդասեր, հայ ժողովրդի արդար դատի պաշտպան ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄՆ իր գիտական և հասարակական գործունեությամբ երկար տարիներ եղել է և մնում է Հայ ժողովրդի կողքին, նրա բարոյական պաշտպանը և անսակարկ բարեկամը:
Շնորհակալություն Ձեզ, մեծարգո՛ բարեկամ Թաներ Աքչամ։
Շնորհակալությո՛ւն Ձեզ, Օհաննե՛ս, անթերի թարգմանության համար:
Շնորհակալությու՛ն Արամ, այս գեղեցիկ աշխատանքի համար։
Թաներ Աքչամ
«ՄԵԾ ՈՃԻՐԸ»
Նոր գիրք՝ Արամ Անդոնյանի «Մեծ Ոճիրը» անմահ գործը, որը գրվել է 1919 թվականին, վերջապես թարգմանվել է թուրքերեն՝ Օհաննես Քըլըչդաղիի հիանալի թարգմանությամբ։ Ժամանակն է, որ այս գիրքը թարգմանվի նաև անգլերեն։ Ես չեմ կարող բացատրել, թե որքան ուրախ եմ գրքի թուրքերեն թանգմանելու համար:
Այսպիսով, ես գրեցի այս գրքի պատմությունը: Եթե կարդաք, կհասկանաք, թե ինչու է այս ստեղծագործությունն անմահ։ Այս գրքի նախաբանում Արամ Անդոնյանն ասում է, որ գիրքը գրել է «ԶՈՀԻ ՁԱՅՆԸ , որը բացակայում է հայ նահատակ գրականության մեջ»։
Ամենամեծ վկան օսմանյան պաշտոնյա ՆԱԻՄ ԷՖԵՆԴԻՆ է։ 1983-ից հետո թուրքական պետությունը և ժխտողական ողջ անձնախումբը մեկը մյուսի հետևից գրքեր էին գրում ՝ժխտելու Հայոց ցեղասպանությունը։ Նրանք պնդում էին, որ Արամ Անդոնյանի գրածը կեղծ է և հիմարություն, որ
ա) Նաիմ էֆենդի անունով մարդ չկա:
բ) Մարդը, որը գոյություն չունի, չի կարող գրել հուշեր կամ ստորագրել փաստաթուղթ: Եթե գրել է, ցու՛յց տվեք նրա «հուշագրության» բնօրինակը:
գ) Թալաթ փաշայի հեռագրերը կեղծ են:
Օսմանյան արխիվները երկար տարիներ «փակ» մնացին: Երբ այն դարձավ «ավելի բաց», նրանք շատ քիչ փաստաթղթեր դրեցին ուսումնասիրության համար:
2010-ականներից հետո հետազոտողների համար հասանելի փաստաթղթերի քանակի մեծ աճ է գրանցվել։
Օսմանյան փաստաթղթերի օգնությամբ 2016-ին իմ՝ «Նաիմ էֆենդի» գրքով կարողացա ցույց տալ, որ ԿԵՂԾ-ը և (ԲՈՒԼՇԻԹ-ը?) պետության այս երեք պաշտոնական թեզերն են․
***Նաիմ էֆենդի անունով պաշտոնյա եղել է, նրա մասին կան օսմանյան փաստաթղթեր, այդ թվում ՝ իր պաշտպանությունը։ Կա «հուշագրություն», և ես գտա դրա ձեռագիրը:
***Օսմանյան արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԹԱԼԱԹ ՓԱՇԱՅԻ հեռագրերը կեղծ չեն եղել։
Հայոց ցեղասպանության մասին այս ամենակարևոր գիրքն հիմա արդեն թուրքերեն է:
Այժմ այս գիրքը պետք է թարգմանվի անգլերեն։ Հուսանք, կլինի մի բարերար, որը ԱՆԳԼԵՐԵՆ թարգմանության ծախսերը կհոգա:
Արամ Անդոնյանի անմահ գործը՝ «Մեծ Ոճիրը» (Medz Vocirı) գրքի թուրքերեն թարգմնության համար ես հատուկ նախաբան եմ գրել՝ բացատրելու, թե ինչու է այս գործն անմահ։
Այս գրքի նախաբանում Արամ Անդոնյանը գրել է, որ այս գիրքը նա «զոհերին ձայն տալու համար է գրել, որ բացակայում է հայ նահատակ գրականության մեջ»։
Գրքի ամենակարևոր վկան ՆԱԻՄ ԷՖԵՆԴԻՆ է՝ օսմանյան պաշտոնյան։
Շնորհակալություն, Օհաննե՛ս, թարգմանության համար;
Շնորհակալություն, ԱՐԱ՛Մ, այս գեղեցիկ աշխատանքի համար։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ