Այսօր վերադարձել եմ Տավուշի մարզից։ Հանրության հետ մտադիր եմ կիսվել երկու հարցի վերաբերյալ։
Առաջինը դա հանրապետության առաջին պաշտոնյային ուղեկցող ավտոշարասյան անձնակազմի հաբռգած պահվածքն է ավտոմայրուղիների վրա։
Դիլիջանի թունելի սկզբնամասում տեղացող ձյան, քամու և սառած ասֆալտի պայմաններում երկրի առաջին պաշտոնյային ուղեկցող 25 ավտոմեքենաները բառացիորեն ճանապարհից դուրս էին հրում հանդիպակած ավտոմեքենաներին, երթևեկող ավտոմեքենաների դեմ կիրառում таран։
Միայն հրաշքով մի քանի ավտոմոբիլ շուռ չեկան և պատահարներ չգրանցվեցին։
Ի միջի այլոց նույն մայրուղու Դիլիջան քաղաքի հատվածում կառավարական մի այլ փոքր շարասյուն ևս աննորմալ, անհասկանալի վիճակ էր ստեղծում։
Հիմա այդ շարասյունների մեջ լցված արարածներին մի հարց տանք` Դուք մարմնի ո՞ր մասով եք մտածում, որ ճանապարհների վրա շարասյան տոյոտա ամենագնացներին հանձնարարում եք մեծ արագության տակ քշել հանդիպակաց տրանսպորտային միջոցների վրա:
Վախենու՞մ եք:
Վախից չորացե՞լ եք:
Չե՞ք ամաչում կամ էդ երբվանի՞ց որոշեցիք, որ այս երկրում ձեզ ամեն ինչ թույլատրված է:
Թե՞ էն հղի, խեղճ աղջկա եղեռնական անպատիժ մնացած մահը ձեզ չի կշտացրել:
Նոր զոհե՞ր եք ուզում:
Հիմա մյուս հարցի մասին։
Էդ շարասյուների մեջ տապ արած առաջին պաշտոնյան սլանում էր դեպի Ոսկեպար, որպեսզի պատերազմի սպառնալիքով փորձի վախեցնել մարդկանց և Ադրբեջանին հանձնի հերթական տարածքները։
Առաջացել են մի քանի հարցեր։
1.Եթե տեղի է ունեցել կամ կա ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն անկլավների վերաբերյալ, ապա ինչու՞ չի քննարկվում Արծվաշենի հետ վերադարձը կամ անկլավների միաժամանակ երկկողմանի վերադարձ, և կամ համարժեք փոխանակում, ընդ որում, համարժեքությունը չի վերաբերվում միայն տարածքների չափերին, այլև դրանց ենթակառուցվածքներին:
2. Ինչու՞ է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը փորձ արվում լուծել հատվածաբար, ընդ որում, առաջնահերթությունը չի ներառել Ադրբեջանի կողմից զավթված տարածքները Վարդենիսի և Ջերմուկի հատվածներում, որտեղ սահմանազատման փաստը ողջունելի կլիներ։
3. Ինչու՞ է Ադրբեջանի փոխվարչապետի կատեգորիկ պահանջի ներքո փորձ արվում օրերի ընթացքում, կայծակնային արագությամբ հանձնել իբր թե վիճելի տարածքները, որոնք իբր թե խորհրդային քարտեզներում պատկանել են Ադրբեջանին:
4. Ընդհանրապես ինչո՞վ է զբաղվում սահմանազատման գործընթացի մասնակից Մհեր Գրիգորյանը, որի վերջին տարիների բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միայն վնաս, պարտություն, ստորացում, կորուստ է արձանագրում և վերջապես ժամանակը չէ՞, որ այդ մութ բանակցությունների ընթացքի մասին հանրությանը տրվի սպառիչ տեղեկատվություն:
Իսկ արդյոք ժամանակը չէ՞ վերոհիշյալ անձին փոխաելու:
5. Ինչու՞ չկան տարվող բանակցություններում ֆիքսվող ժամկետներ, սահմաններ, երաշխավորող կողմեր, պարտավորություններ:
6. Որտեղի՞ց ՀՀ առաջին պաշտոնյայի վստահությունը, որ Ոսկեպարի շուրջ բացասական լուծման դեպքում Թուրքիան պատերազմ կսկսի ՀՀ-ի դեմ:
Մի՛ մոռացեք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և առանց կազմակերպության հատուկ հրահանգի չի նախաձեռնի ոչինչ, մանավանդ որ հիմա ՀՀ-ն կարծես թե դիտարկվում է որպես արևմտյան ապագա գործընկեր:
Հարցերը բազմաթիվ են և պետք է արձանագրել որ ՔՊ գլխավոր խաբեբան փորձելու է շանտաժով, խաբեությամբ,իրեն հատուկ զոռբայությամբ ՀՀ տարածքի մի մասը նորից տալ Ադրբեջանին, դրա դիմաց չստանալով ո՛չ մի երաշխիք։
Դրա ձեռագրին ծանոթ ենք և ինչ-որ հույսեր չունենք, որ հակահայ գաղափարներով լցվածը կանի որևէ բան մեր հայոց երկրի համար։
Ի՞նչ պետք է արվի և ի՞նչ լուծումներ կան:
Ըստ առաջին տպավորությունների և Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումների մանրամասների, ազգակործան պատուհասը հանդիպել է լուրջ դիմակայության և վազքով չի կարողանալու կատարել հերթական հակահայ քայլը։
Հարվածին դիմակայելու համար անհրաժեշտ է.
1. Տեղի բնակիչներին կազմակերպել, նրանց հետ խոսել, ստեղծել ինստիտուցիոնալ կապ և քաղաքականացնել հարցը, տալ նրան քաղաքական պարունակություն։
2.Պահանջել ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ փոխվարչապետի բացատրությունները, անբավարար լինելու դեպքում ձևավորել այդ անձանց պաշտոնանկությունը։
3. Ստուգել բանակի անձնակազմի վերաբերմունքը թեմայի շուրջ։
4. Սկսել կոնսուլտացիաներ` հարցով մտահոգ կուսակցական շրջանակների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ։
5. Հարցի վերաբերյալ հանրային հանձնառությունը հասցեագրել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությանը, որը սկզբունքորեն հանդես է գալիս ՀՀ տարածքի մի մասը այլ երկրի տարածք ճանաչելու իշխանական պարտվողական զիջումների անբացատրելի պատրաստակամության դեմ։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Հիշեք, որ օրեր առաջ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում ամենայն լրջությամբ ներկայացվել է արևմտյան Ադրբեջանի քարտեզը, որտեղ Երևանը, էջմիածինը, Դիլիջանը, Իջևանը, Ղափանը, Ալավերդին, Բերդը ներկայացված էին որպես թուրքական տարածքներ։
Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ