Հայաստանից գյուղերի հանձնումը կամ, ավելի ճիշտ, հանձնման անոնսը ոչ թե պարզապես հող հանձնելու մասին է, այլ մեր կենսատարածքի կրճատման և մարմնի անդամահատման մասին է։
Ադրբեջանը 4 գյուղից հետո անկասկած նոր պահանջներ է առաջ մղելու և ամեն անգամ տարբեր պատրվակներով նոր հողերի, նոր փողերի, նոր գոտիների, նոր ճանապարհների պահանջներ է դնելու։ Ամեն անգամ Հայաստանի խելառը սկսելու է լուրջ դեմքով պատմել, թե ինչպես է հանրագիտարանում գտել, որ այսինչը մերը չէ, այնինչը մերը չէ, ու այդպես շարունակ։
Հասարակության առջև դրվելու է երկու տարբերակ` կա՛մ պատերազմ, կա՛մ հանձնել կամավոր։ Ու այս գաղափարը անընդհատ քարոզելու է, ընդդիմացողներից այլընտրանքի տեսիլք են պահանջելու, իսկ ովքեր խայծը կուլ տան, մնալու են երկընտրանքի մեջ ու հանձնվեն։
Մնում է միակ ճանապարհը` պատրաստվել դիմադրության, որի առիթը շուտով կընձեռի Ադրբեջանը` տեղային ռազմական գործողությունների միջոցով փորձելով հնարավորինս արագ ստանալ իր ցանկալի տարածքները, որոնք նաև բարձունքներ են, որոնք նաև կոմունիկացիաներ են, ռազմական նշանակության դիրքեր են:
Օրինակը հենց Թուրքիան է տվել. Քեմալը, չհնազանդվելով կապիտուլյացիային, ապստամբեց և Կարինում (Էրզրում) դրեց ապագա հանրապետության հիմքը։
Մեզ համար ոչինչ կորած չէ, քանի դեռ չենք որոշել հանձնվել վերջնականապես:
Արա Պողոսյան