ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Մեր շարունակական անհաջողությունների խորքային պատճառը եղածի ոչ արդյունավետ կառավարումն է

Մեր շարունակական անհաջողությունների խորքային պատճառը եղածի ոչ արդյունավետ կառավարումն է
05.03.2024 | 06:57

Կարևորն այն չէ թե դու ինչ ունես, այլ այն, թե ինչպես ես եղածը տնօրինում ու կառավարում։

Բիզնեսում, որպես կանոն, ոչ թե հաղթում են մեծ ռեսուրսներին տիրապետողները, այլ առկա՝ թեկուզ և փոքր ռեսուրսներն արդյունավետ կառավարողները։ Նույնը վերաբերում է նաև պետական կառավարմանը՝ հաջողում են իրենց երկրի հնարավորություններն արդյունավետ տնօրինողները, այլ ոչ թե նավթ ու մեծ բնակչություն ունեցողները։

Հովհաննես Բաղրամյանը, որպես Սարդարապատում տարած հաղթանակի որոշիչ գործոն, նշում էր մեր եղած սուղ ռեսուրսների գերարդյունավետ կառավարման կարողությունը։ Վազգեն Սարգսյանն ու Իվանյանը Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի գլխավոր գործոն նշում էին եղածի արդյունավետ կառավարումը։

2020-ի պատերազմում պարտության գլխավոր գործոնը նույնպես եղել է կառավարման վատ որակը, այլ ոչ թե, ինչպես ոմանք են պնդում, ռեսուսրների անբավարարվածությունը։ Պարտության անխուսափելիության թեզը սեփական պատմությունը չիմացող տգետների, պատերազմը կռիվ-կռիվ պատկերացնողների, դասալիքների ու դավադրապաշտերի սիրած զբաղմունքն է։

Հիմա էլ այս առումով ոչինչ չի փոխվել։ Մեր թուլության և շարունակական անհաջողությունների խորքային պատճառը մնում է հենց եղածի ոչ արդյունավետ տնօրինումն ու կառավարումը, այլ ոչ թե քիչ փողը, զենքն ու մարդկանց ոչ բավարար առկայությունը։

Հենց սկսեցինք մեր եղածին ճիշտ կերպով տեր կանգնել՝ զենքն էլ ենք ունենալու, տեխնոլոգիաներն էլ ենք ստեղծելու, մեզ հետ դաշնակցել ցանկացողներն էլ հերթ են կանգնելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ