...Ամեն անգամ, երբ թվում է, թե արդեն հասել ենք վիհի հատակին և այլևս ներքև իջնելու տեղ չկա, «աննախադեպների խմբակը» նորանոր շերտեր է բացում անկման ընթացքը անխափան պահելու համար՝ ցինիզմի, պղծության և ստորաքարշության երբևէ չտեսնված ու չլսված ջերմեռանդությամբ:
Աշխարհով մեկ խայտառակված, ստորացված և ծաղրի առարկա դարձած այս վիճակից իրենք գերագույն հաճույք են ստանում և իրենց թլպատված տերերի աչալուրջ վերահսկողության ներքո, այդ հաճույքից օղակ են սարքել ու փաթաթել մի ողջ ազգի վզին:
Ազգն էլ, փոխանակ ժամ առաջ ազատվի այդ անխուսափելի խեղդամահության տանող օղակից, լուռ ու մունջ կրում է այն՝ ցեղասպանված ազգին հատուկ միամտությամբ ու հեզությամբ համբուրելով այն իր վզին փաթաթած «աննախադեպ խմբակի» ձեռքը:
Դաժան է, զարհուրելի է, բայց իրականություն է:
Դեռևս գահավիժում ենք...
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ