Այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարում, պետք է հստակ իմանան, որ իրենք ո՛չ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի դեմ են մարտնչում, այլ Եկեղեցու, 1700-ամյա Եկեղեցու, ավանդույթի դեմ են պատերազմում, որի շահառուները Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիներն են։
Քանդում եք ձեր ունեցածն ու եղած դատարկությունը լցնում են ձեր թշնամիները իրենց ուզածով ու դուք դառնում եք թշնամու մշակույթի, արժեքների կրող... սա է այն իրականությունը, որի մեջ ներգրավում են մարդկանց հայի և Հայաստանի թշնամիները։
Եկեղեցուն և Կաթողիկոսին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց այն պահին, երբ քո թշնամիները հենց այդ կառույցի, հենց այդ ինստիտուտի դեմ են պատերազմում, դու առնվազն իրավունք չունես դառնալու թշնամիների գործիք։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ