Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

А Польша?

А Польша?
30.12.2023 | 20:36

Իր նկատմամբ հերթական բարյացակամ վերաբերմունքի արտահայտման ընթացքում, հարցը Նապոլեոն Բոնապարտին տվեց իր լեհ սիրուհի Մարիա Վալևսկայան:

Վերջինս անչափ մտահոգված էր Լեհաստանի ճակատագրով:

Այսօր Պուտին Վլադիմիրն Ամանորի կապակցությամբ շնորհավորեց (բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեց) Փաշինյան Նիկոլին, Քոչարյան Ռոբերտին, Սարգսյան Սերժին և Խաչատուրյան Վահագնին:

Ի պատասխան շնորհավորանքի, թվարկածս անձանցից և ոչ մեկը չհարցրեց`

ԲԱ ԱՐՑԱ՞ԽԸ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5404

Մեկնաբանություններ