Եթե չլիներ Արծվաշենը, չէր լինելու Արցախը: Խնդիրը միայն Արծվաշենն ու Արցախը հանձնելու (փոխանակելու, լուծարելու) մեջ չէ:
31 տարվա ընթացքում որևէ մեկը չպատժվեց Արծվաշենի հանձնման համար: Ավելին` Հայաստանի ամենաբարձր ամբիոնից ցինիկաբար հայտարարվում էր, որ «Արծվաշենը փոխանակվել է», իսկ «արծվաշենցիները չուզող հարևաններ են»: Բացի դրանից` 31 տարի շարունակ Արծվաշենն ամեն գնով փորձում էին չպատկերել ՀՀ քարտեզներում: Արդյունքում` այսօր Հայաստանում կան զգալի թվով մարդիկ, նույնիսկ` արծվաշենցիներ, որոնք պնդում են, որ «Արծվաշենը Հայաստանին պետք չէ», իսկ վերջիններիս ռուսաթուրքական մասը Հայրենիքը (Արծվաշենը) պահանջողներին դավաճան է անվանում:
Ինչևէ: Արծվաշենից դասեր չքաղելով, այժմ կորցրեցինք Արցախը:
Երկրում գործող գործակալական ցանցի անդամները ներգրավվել են «Սյունիքի և անկլավների պաշտպանության» «քարոզին»:
Այնուհետև սրանք Սևանի և Իջևանի «պաշտպաններ» կդառնան և այսպես շարունակ:
Այսպես շարունակել ապրել չի լինի: Մինչև չհասկանանք, թե ինչ եղավ Արծվաշենի և Արցախի հետ, Սյունիքի պաշտպանության վերաբերյալ խոսելն անիմաստ է: Եվ, ընդհանրապես, Արծվաշենի և Արցախի անկման պատճառները չբացահայտելու դեպքում, Հայաստանում ապրելը վտանգավոր է, քանզի անհայտ է հաջորդ հանձնվող տարածքը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ