Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործողությունները ոչ իրավաչափ են, ոչ օրինական, ոչ էլ որևէ միջազգային նորմին համապատասխան:
Դրանք վրեժի տրամաբանության մեջ գործողություններ են: Նա շարունակում է ապօրինի ձերբակալել հայերի, որոնք կանգնել են իրենց ազգի պաշտպանության համար: Սա արվում է, քանի որ Հայաստանի ներկա վարչապետը փլուզել է մեր պետության անվտանգային համակարգը, և Հայաստանը տեր չի կանգնում իր քաղաքացիներին:
Ադրբեջանը հատ առ հատ ձերբակալելու է բոլոր այն հայերին, որոնք նախկինում, ներկայում և ապագայում կանգնել են և կանգնելու են հայկական պետության համար:
Սրանով Ադրբեջանը ստեղծում է մի վիճակ, որով մեզ՝ հայերիս, պետությունը նիկոլներից ազատելուց հետո, իրավունք է տալու վրեժի ծարավից դրդված թիրախավորել այն բոլոր ադրբեջանցիներին, որոնք իրենց պետության համար են կանգնել և առաջինը՝ հենց Ալիևին:
Մեզ ավելի ծանր օրեր են սպասվում, պատրաստվել և ուժեղանալ է պետք: Խաղաղություն չի լինելու:
Եթե ճիշտ չհասկացաք, ոչ թե ես չեմ ուզում, այլ Նիկոլն ու Իլհամը չեն ուզում, և նրանք ապագա պատերազմների հողն են պատրաստում:
Հովհաննես Ավետիսյան