Պատերազմից հետո, թե հիմա բոլոր ուժային կենտրոններից լսում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ փոխզիջումներով պետք է հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այսօր այդ միտքը կրկնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ես դեռ փոխզիջում չեմ տեսնում։ Մինչ այս պահը զիջում է միայն Հայաստանը։ Ադրբեջանը ոչինչ դեռ չի զիջել ու, կարծես, չի էլ պատրաստվում, հակառակը, նոր պահանջներ է ձևակերպում։
Եթե փոխզիջման բանաձևն այն է, որ Հայաստանը տալիս է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի, ապա դա փոխզիջում չէ։ Դա ահաբեկում է, որին տրվելը ոչ մի լավ բանի մեզ չի բերելու։
Հարութ Ղուկասյան