Արայիկն ասում էր. «Եթե Շուշին կորցրեցինք, ես ինքս ինձ կխփեմ»:
Մեկ ուրիշն ասում էր. «Ես միշտ այստեղ եմ լինելու, մի պատ էլ մնա՝ նստելու եմ այդ պատի տակ»:
Բաբայան Սյամոն ասում էր. «Ես վերջին մարդն եմ լինելու, ով դուրս կգա Արցախից»:
Էլի լիքը բան ասողներ ու ասիչներ կային:
Արժեզրկեցին ամեն ինչ՝ տղամարդու խոսքը, հայի արժանապատվությունը, սպայի պատիվը, խաչի հավատամքը…
Գերմանիայի կապիտուլյացիան չխնայեց ու իր հետ սրբեց- տարավ ղեկավարներին, ճապոնացի սպաներն իրենց մեջ ուժ չգտան կապիտուլացված ապրելու, Կարսի պաշտպանության հրամանատար, գնդապետ Մազմանյանը անզորությունից ու ամոթից իր կյանքին վերջ տվեց հենց բերդաքաղաքում:
Մերոնք բոլորն «ուժ» գտան, «ուժեղ» գտնվեցին, «ուժեղ» տղերք են:
Մեր կապիտուլյացիան չխնայեց միայն չհանձնվողներին, մնացածին ներեց:
Արթուր Դեմիրճյան