Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդու փոփոխությունից

Իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդու փոփոխությունից
04.08.2023 | 13:14

Արցախում սննդամթերքի դեֆիցիտ է:

Հայաստանում՝ արժանապատվության դեֆիցիտ:

Արցախը շրջափակման մեջ է արտաքին թշնամու կողմից:

Հայաստանը շրջափակման մեջ է ներքին թշնամու կողմից:

Արցախում հացի սով է:

Հայաստանում՝ գիտակցության սով:

Արցախում իրավիճակի լուծումը կախված է Հայաստանում իրավիճակի փոփոխությունից:

Հայաստանում իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդու փոփոխությունից:

Նման ծանր ու բարդ իրավիճակում երբեք և ոչ մի ազգ այսքան անհոգ ու անտարբեր չi եղել։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ