ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բիլ Գեյթս. Ի՞նչ է իրականում մեզ ասում Corona / Covid-19-ը

Բիլ Գեյթս. Ի՞նչ է իրականում մեզ ասում Corona / Covid-19-ը
25.03.2020 | 09:16

Ես խորապես հավատում եմ, որ այն ամենի հետևում, ինչ կատարվում է, կա հոգևոր նպատակ՝ ինչպես էլ ընկալում ենք՝ լավ կամ վատ: Եվ, ուրեմն, ի՞նչ է անում Corona / Covid-19-ը մեզ համար իրականում.


1. Հիշեցնում է մեզ, որ մենք բոլորս հավասար ենք՝ անկախ մեր մշակույթից, կրոնից, մասնագիտությունից, ֆինանսական վիճակից, կամ՝ հանրահայտությունից: Այս հիվանդությունը մեզ վերաբերվում է միատեսակ: Եթե չեք հավատում, հարցրեք Թոմ Հենքսին:
2. Հիշեցնում է մեզ, որ մենք բոլորս կապված ենք, և ինչ ազդում է մեկ մարդու վրա, ազդում է բոլորի վրա: Հիշեցնում է մեզ՝ սուտ սահմանները, որ մենք սահմանում ենք, մեծ գին չունեն, վարակն անձնագրի կարիք չունի: Հիշեցնում է մեզ՝ մի կարճ ժամանակ մեզ ճնշելով, նրանց այս աշխարհում, որ կյանքն անցկացնում են ճնշման մեջ:
3. Հիշեցնում է մեզ՝ որքան արժեքավոր է մեր առողջությունը և ինչպես ենք մենք անտեսում՝ օգտագործելով ցածր սննդարար բաղադրիչներով կերակուր և ջուր, որ աղտոտված է քիմիական տարրերով: Եթե մենք չենք մտածում մեր առողջության մասին, իհարկե, կհիվանդանանք:
4. Հիշեցնում է, որ կյանքը կարճ է և մեզ համար կարևորը միմյանց օգնելն է, հատկապես՝ տարեցներին ու հիվանդներին: Մեր նպատակը զուգարանի թուղթ գնելը չէ:
5. Հիշեցնում է մեզ՝ որքան նյութապաշտ է դարձել մեր հասարակությունը, և ինչպես ենք մենք ծանր ժամանակներում հիշում, որ մեզ պետք է ամենաանհրաժեշտը (սնունդ, ջուր, դեղեր)՝ ի տարբերություն շքեղ իրերի, որ երբեմն չափազանց շատ ենք գնահատում:
6. Հիշեցնում է՝ որքան կարևոր է մեր ընտանիքը, և որքան էինք մենք անտեսում դա: Ստիպում է մեզ վերադառնալ տուն, որ մենք կարողանանք վերակառուցվել ու ամրապնդել մեր տունն ու ընտանիքը:
7. Հիշեցնում է, որ մեր իսկական գործը մեր աշխատանքը չէ, այլ՝ այն, ինչ անում ենք և ինչի համար ստեղծված ենք:
8. Հիշեցնում է մեր էգոն վերահսկելու անհրաժեշտությունը, հիշեցնում է, որ անկախ որքան մենք լավն ենք կամ հանճարեղ, վարակը կարող է կանգնեցնել մեր աշխարհը:
9. Հիշեցնում է, որ կամքի ուժը մեր ձեռքում է: Մենք կարող ենք համագործակցել և օգնել միմյանց, կիսվել, տալ, օգնել ու աջակցել իրար, կամ կարող ենք լինել եսասեր, մտածել միայն մեր անձի մասին: Իրականում միայն դժվարություններն են ի հայտ բերում մեր իրական գույները:
10. Հիշեցնում է մեզ, որ մենք կարող ենք համբերել կամ խուճապի մատնվել: Մենք կարող ենք կամ հասկանալ, որ այս իրավիճակը բազմիցս եղել է պատմության ընթացքում և կանցնի, կամ կարող ենք տրվել խուճապի ու դիտարկել իբրև աշխարհի վերջ, հետևաբար, մեզ ավելի վնաս, քան օգուտ տալ:
11. Հիշեցնում է, որ դա կարող է լինել կամ վերջ, կամ նոր սկիզբ: Կարող է լինել խորհրդածությունների ու ըմբռնումի աշխարհ, երբ մենք սովորում ենք մեր սխալներից, կամ կարող է լինել նոր շրջանի սկիզբ, որ կշարունակվի այնքան, քանի դեռ չենք սովորել մեզ տրված դասը:
12. Հիշեցնում է, որ Երկիրը հիվանդ է: Հիշեցնում է, որ մենք պետք է անտառազրկման տեմպերով զբաղվենք նույնքան արագ, որքան արագ զուգարանի թղթերն անհետանում են խանութների դարակներից: Մենք հիվանդ ենք, որովհետև հիվանդ է մեր տունը:
13. Հիշեցնում է, որ ամեն դժվարությունից հետո միշտ կա թեթևությունը: Կյանքը ցիկլիկ է, և սա միայն մեկ փուլ է այդ մեծ ցիկլի մեջ: Պետք չէ խուճապի մատնվել, սա էլ կանցնի:
14. Երբ շատերը Corona / Covid-19-ը համարում են մեծ աղետ, ես նախընտրում եմ տեսնել մեծ սրբագրիչի, որ մեզ ուղարկվել է՝ հիշեցնելու մեր մոռացած կարևոր դասերը, և մեզնից է կախված՝ կսովորենք, թե ոչ:
Beautiful message from Bill Gates - YouTube


Հ.Գ. Երբ այս շաբաթ Բիլ Գեյթսին հարցրին՝ ի՞նչ է պետք անել կորոնավարակի ճգնաժամը և հաջորդ պանդեմիան կանխելու համար, նա հիշեցրեց
TED 2015-ում իր ելույթը: Եվ հավելեց, որ աշխարհը պետք է ներդրումներ անի առողջապահական համակարգում, ընդլայնի միջազգային համագործակցությունը, պատրաստ պահի վերապատրաստված բուժանձնակազմը և ներդրումներ անի պատվաստանյութերի ոլորտում: Գեյթսի կարծիքով՝ դա անելու անկարողությունը կորոնավիրուսների դեպքում կարող է միլիոնավոր մարդկային կյանքեր և տրիլիոն դոլարներ արժենալ: Նրա մեկնաբանությունները կորոնավիրուսի մասին թվում են մարգարեական՝մեծ հարված համաշխարհային տնտեսությանը և 9000 մարդու կորուստ: Իսկ 2015-ին Բիլ Գեյթսն ասում էր, որ աշխարհը պատրաստ չէ համաճարակների. «Մենք պետք է առաջ գնանք՝ ժամանակը մեր կողմից չէ»: Բայց այդ ժամանակից ԱՄՆ-ում կրճատվել են մի քանի վարակաբանական ծրագրեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ