ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչպես են օգտագործվել «Ջոկեր» ֆիլմերի անվանումները վնասաբեր ծրագրերում

Ինչպես են օգտագործվել «Ջոկեր» ֆիլմերի անվանումները վնասաբեր ծրագրերում
26.02.2020 | 11:24

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հայտնում է. Կինոնորույթները գրավում են ոչ միայն շարքային դիտողների, այլև չարագործների ուշադրությունը, որոնք դրանցով քողարկում են վնասաբեր ծրագրերը։ «Կասպերսկի» ընկերությունը վերլուծել է, թե ֆիշերները և վնասաբեր ծրագրերի հեղինակները որքան հաճախ են օգտագործել «Օսկար-2020»-ի անվանակարգված 9 ֆիլմերի անվանումները։

Ընդհանուր առմամբ, փորձագետներն աշխարհում հայտնաբերել են ավելի քան 20 ֆիշինգային կայք, որոնք օգտատերերին գայթակղում էին 2019-ի աղմուկ հանած պրեմիերաները դիտելու հնարավորությամբ, և նաև այդ ֆիլմերի անվանումների հետ կապված 925 վնասաբեր ֆայլ (նիշք)։

Նորույթներն անվճար դիտելու առաջարկ անող ֆիշինգային կայքերի օգնությամբ չարագործները հավաքում էին օգտատերերի անձնական և ֆինանսական տվյալները։

Բացի այդ, փորձագետները հաշվարկել են երկու հետևյալ պայմանների բավարարող վնասաբեր ֆայլերի քանակը. դրանք հայտնվել են տվյալ 9 ֆիլմերից յուրաքանչյուրի պաշտոնական պրեմիերաներին հետևած չորս շաբաթների ընթացքում և ներառել դրանց անվանումները։ Պարզվել է, որ չարագործների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելել է «Ջոկեր»-ը (304 վնասաբեր ֆայլ), «1917»-ը (215 վնասաբեր ֆայլ) և «Իռլանդացին» (179 վնասաբեր ֆայլ)։

«Չարագործները հետևում են արդիական միտումներին, այդ թվում՝ նաև կինոինդուստրիայի։ Նրանք իրենց թակարդներն են դնում ինչպես աղմկոտ պրեմիերայից քիչ առաջ, այնպես էլ՝ դրանից անմիջապես հետո՝ հանդիսատեսի հետաքրքրության գագաթնակետին։ Հնարավոր ռիսկերից խուսափելու համար մենք կինո սիրողներին խորհուրդ ենք տալիս օգտվել միայն պաշտոնական սթրիմինգային հարթակներից»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային փորձագետ Անտոն Իվանովը։

Փիլմի փոխարեն սարքեր վնասաբեր ծրագրեր չներբեռնելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում՝ ստուգել ֆիլմերի պրեմիերաների պաշտոնական ամսաթվերը և չվստահել ֆիլմը մինչև վարձույթ դուրս գալը դիտելու առաջարկներին: Մինչև ֆայլը ներբեռնելը ստուգել դրա ընդլայնումը. այն կարող է լինել .avi, .mkv կամ .mp4, բայց ոչ մի դեպքում .exe: Օգտագործել կիբեռսպառնալիքներից բազմակողմանի պաշտպանության հուսալի լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud:

Դիտվել է՝ 9731

Մեկնաբանություններ