ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

TechCrunch-ի անդրադարձը WCIT-2019-ին

TechCrunch-ի անդրադարձը WCIT-2019-ին
09.10.2019 | 00:32

Փոքր երկրների համար հաջողության ճանապարհը հեշտ չէ: Մարդկության ապագան տեխնոլոգիան է. բոլորը գիտեն, սակայն ինչպե՞ս հսկայական շուկայում ունենալ սեփական մասնաբաժինը, երբ դու պետք է մրցակցես այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, ԵՄ-ն և Հնդկաստանը, գրում է TechCrunch-ը` անդրադառնալով Հայաստանում ընթացող WCIT ՏՏ համաժողովին: Ինչպե՞ս կառուցել զարգացած էկոհամակարգ, ինչպե՞ս ստեղծել սեփական տեխնոլոգիական ռեսուրսը, ինչպե՞ս ապահովել որակյալ տեխնոլոգիական կրթություն և ի վերջո` ինչպե՞ս ստեղծել ներդրումներ ապահովող հաջողված միջազգային բիզնեսներ կամ ստարտափներ, երբ ստիպված ես մի շարք մարտահրավերներ հաղթահարել` փոքր բնակչություն, սահմանափակ կապիտալ և ուղեղների արտահոսք: Նույնիսկ Կանադայի նման բարեկեցիկ երկիրը երբեմն ստիպված է նման մարտահրավերներ հաղթահարել: «Այժմ պատկերացրեք` ինչ խնդիրներ է ստիպված հաղթահարել, օրինակ, Հայաստանի նման երկիրը, որտեղից էլ այժմ գրում եմ այս հոդվածը: 3 միլիոն բնակչություն ունեցող, նախկին ԽՍՀՄ անդամ պետություն Հայաստանը շրջապատված է թշնամական պետություններով»,- գրում է հոդվածագիր Ջոն Էվանսը: Հայաստանն այս օրերին հյուրընկալում է աշխարհի խոշորագույն ՏՏ համաժողովներից մեկը` WCIT-ն, որի գլխավոր նպատակներից մեկը երկրի համար ենթադրաբար աշխարհի ուշադրությունը դեպի Հայաստան կենտրոնացնելը և ներդրումներ ներգրավելն է:


«Վերը նշվածը շատերի համար գուցե անհավանական թվա, սակայն Հայաստանը հավակնում է նախկին ԽՍՀՄ տարածքի «Սիլիկոնյան հովիտը» դառնալ, իսկ երկրի տեխնոլոգիական ոլորտն ակնհայտ դեր է խաղացել նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» կայացման հարցում: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է աշխարհին քիչ ճանաչելի երկիր մնալ: Այս երկիրը, սակայն, հիասքանչ մի զենք ունի` հայկական սփյուռքը»,- գրում է նա:
20-րդ դարում հայերի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը պատճառ հանդիսացան այժմյան հայկական մեծ սփյուռքի գոյացմանը: Աշխարհի տարբեր ծայրերում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն երկրում, գրում է նա: Հազարավոր հայեր էլ ապրում են ԱՄՆ-ում` գլխավորապես Լոս Անջելեսում: ԱՄՆ-ի հայկական սփյուռքն ամենամեծ և ամենազարգացած սփյուռքյան գաղթօջախներից է: Դժվար գտնվի մի հայաստանցի, ով ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում ազգական կամ գոնե հեռավոր ընկեր չունենա՝ հավելում է Էվանսը:
Այս անսովոր սփյուռքյան ցանցի գոյության արդյունքն առավել քան ակնհայտ է. միջազգային ընկերությունների, համալսարանների, ստարտափ ինկուբատորների ուշադրությունն ուղղում է դեպի Հայաստան, ինչը նշանակում է, որ Հայաստանը սոսկ 3 միլիոն բնակչություն ունեցող «թաքնված» պետություն չէ. 10 միլիոնանոց սփյուռքի անդադար բաբախող մշակութային զարկերակն է` սփյուռքի, որ անխուսափելիորեն, սակայն ռազմավարական առումով նպաստավոր, հայտնվել է աշխարհի տարբեր կետերում: Անսովոր է, սակայն իրականություն, գրում է նա:


Այժմ, երբ տեխնոլոգիան խզում է երկրների միջև սահմանները, կարո՞ղ են երկրները կամ մարդկանց որոշակի խմբեր առավելագույն օգուտը քաղել` դառնալով ավելի ուժեղ թե մշակույթով, թե քաղաքականապես և թե տնտեսապես: Հայկական սփյուռքը կարծես փորձարկում է այս հնարավորությունը:
«Այս փորձը ցույց կտա` այս «գաղտնի» զենքը կօգնի՞ Հայաստանին շարժվել առաջ և ավելի ծանրակշիռ տեղ զբաղեցենել տեխնոլոգիական, զբոսաշրջային և երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող այլ ոլորտներում: Եթե նշվածն իրականություն դառնա, իսկ ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, հետաքրքիր է` էլ ովքե՞ր կկիրառեն այս փորձը կամ առանձին համայնքների կհաջողվի՞ նման կերպով պահպանել կապը հայրենի երկրի հետ»,- եզրափակում է նա:

Դիտվել է՝ 6120

Մեկնաբանություններ