Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կարևորը` Ադրբեջանը մեզանից վատը լինի

Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կարևորը` Ադրբեջանը մեզանից վատը լինի
27.06.2013 | 17:22

Ադրբեջանի հետ անասուն համեմատությունները, ոնց որ, էլի ակտիվացել են, դրա հետ կապված անցյալ տարվա գրածներիցս գտա։

Վերջապես պատռվեց Ադրբեջանի դիմակը: Ոստիկանության բռնություններ, նախագահի ընտանիքի առասպելական հարստություններ, խոսքի ազատության բացակայություն, լրագրողների հանդեպ բռնություններ, մարդու իրավունքների ոտնահարում, խայտառակ կեղծ ընտրություններ:
Փառք տանք, որ մեզ մոտ գրեթե չկան տենց բաներ, ընդամենը թեթև թերություններ:
Օրինակ, իրենց մոտ ոստիկանները 3 օր են ծեծում մարդուն, մեզ մոտ` 3 ժամ, բայց դա պետք ա, տղեն պտի ծեծ էլ ուտի, նույնիսկ եթե կին ա:
Մենք նավթ չունենք, դրա համար մեր նախագահը իրական հարստությունների տեր ա, ոչ թե առասպելական (չնայած, շատ հայրենասերների էդ պահը դուր չի գալիս, էն տրամաբանությամբ, որ թուրքն ով ա՞, որ դրանց նախագահն ավելի շատ փող ունենա, քան մերը):
Մարդու իրավունքները շատ բարձր մակարդակի վրա են, օմբուդսմեն ունենք` աշխարհը չունի, միշտ ուժեղ դատապարտում ա ցանկացած ոտնահարում, սենց որ շարունակվի, մի 20 տարուց իրա դատապարտելուն կսկսեն բանի տեղ էլ դնել մեկ-մեկ: Նույնիսկ նստացույցի համար վրան ենք կարողանում խփել մի 15 րոպեով:
Լրագրողներին մեզ մոտ երբեք չեն ձերբակալում ազատ արտահայտվելու համար, մեզ մոտ գլխին ուրիշ բան են սարքում, նոր նստացնում, որ ամեն ինչ լինի օրենքով, ցիվիլ:
Իսկ ընտրությունների մասին խոսք չկա, դա տոն է, որ մարդիկ անհամբեր սպասում են 5 տարին մեկ ավտոբուսներով գնան մասնակցեն, իրանց հասանելիք օրհնանքն էլ ստանան: Նույնիսկ եվրոդիտորդները նախանձում են նման խանդավառությանը ու ինչքան ուզում են կեղտ բռնեն, չեն կարում ոչ մի կեղծիք գտնեն, նենց հոյակապ ու ցիվիլ կազմակերպված են:
Վստահ կարող ենք ասել, որ համարյա եվրոպական երկիր ենք… Չէ, կներեք, ախր Եվրոպան այլասերված է, դե հիմա, ամեն դեպքում նենց երկիր ենք, որ մեզանից լավը, ոնց որ թե, չկա, կարևորը` Ադրբեջանը մեզանից վատը լինի:

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ