Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. ՈՒշացած նամակ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. ՈՒշացած նամակ
11.03.2013 | 11:22

Ներեցեք, Վարպետ, ուշացա: Ախր պայմանավորվել էինք՝ մի անգամ էլ որ գամ, կավարտենք զրույցը, և հաղորդումն արդեն պատրաստ է: Կարինե Հակոբյանին էի խնդրել, որ ուղեկցի Ձեր արվեստանոց, Սամվել Սևադան էլ միացավ: Զրուցեցինք երկար. ես նկարահանում էի, Սամվելը՝ լուսանկարում, Կարինեն այդ պահին մի տեսակ հեռուստահաղորդավարի դերում էր: Տանտիրուհին սուրճը, օշարակն ու թխվածքը բերեց ու զգուշացրեց. «Ամեն 20 րոպեն մեկ ընդհատելու եմ. աչքին դեղ պիտի կաթացնեմ»: Ինչ մտերիմ, ազատ ու անմիջական էր միջավայրը՝ արվեստանոցը ձեղնահարկում՝ լուսավոր, գունաշխարհի մի գողտրիկ անկյուն, Ձեր պահվածքը հյուրապաշտ, մեր մի քիչ քաշվելուն՝ Ձեր մտերիմ հանդիմանանքը, թե՝ ազատ զգացեք, դուք այստեղ ցանկալի մարդիկ եք:
-Մեկ անգամ էլ որ գանք…
-Եկեք, երբ կամենաք, միայն նախապես զանգահարեք՝ մարդավարի ընդունեմ:
…Ուշացա: Կիսատ մնաց նկարահանումն էլ, զրույցն էլ… Ախր, արվեստով զբաղվողն ինչո՞ւ պիտի առտնին հոգսերի մեջ կորցնի այն թանկ, հաճելի ժամանակը, որ նման հրաշալի առիթները կորչեն-գնան՝ իրենց հետ տանելով ԱՍԵԼԻՔ, ՄԵԾԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒ ԶՄԱՅԼԵԼԻ ՊԱՀԵՐ, ՎԱՅԵԼՔՆԵՐ, որ որպես մասունք պիտի մնային ու պատմվեին ջահելներին, թե՝ հե՜յ, ովքե՜ր են եղել մեր կողքին, որ հաճախ մի կարգին չենք էլ զգացել, ու մեզ թվացել է, թե նրանք 100 տարի պիտի ապրեն՝ ո?ւր ենք շտապում: Այնինչ, շտապել պետք էր: ԱՅՍՕՐ ԷԼ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԵԼ՝ քանի՜ ՀՍԿԱՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ում տեսնում ու…չենք տեսնում:
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, վարպետ, ԱՅՆՏԵՂ է՜ն գլխից աջակողմյան Ձեր տեղը պահված է:

Դիտվել է՝ 2459

Մեկնաբանություններ