-
09.08.2023|
11:11
1904, օգոստոսի 15, Ալեքսանդրապոլ
Սրանից մի 12 օր առաջ հինգ ընկերով Աղեքսանդրապոլից առավոտյան՝ նստած լավ ձիեր, ճանապարհ ընկանք դեպի Արագածի հավիտենական ձյունափառ լեռնագագաթը. երեկոյան հասանք մի գյուղ և գիշերեցինք մի ընկեր-գյուղացու տանը. մյուս օրը այդ գյուղացու և ուրիշների հետ ճանապարհ ընկանք. ձիով և ոտքով. շա՜տ դժվար էր ճանապարհը՝ սար ու ձոր, քար ու ժայռ, բայց չափազանց գեղեցիկ էր:
-
08.08.2023|
17:27
Աշխարհում ապրում էր մի տարեց ճապոնուհի, ով ուներ երկու մեծ սափոր։ Դրանք կախված էին փայտի ծայրերից։ Դրանցից մեկը ճաք ուներ, իսկ մյուսը անթերի էր և միշտ պարունակում էր ջրի ամբողջական չափաբաժինը։ Գետից մինչև պառավի տուն հասնելու երկար ճանապարհի վերջում ճաքած սափորի ջուրը միշտ կիսով չափ էր մնում։
-
08.08.2023|
10:06
4 տարի առաջ ֆեյսբուքում սկսեցին հրապարակվել բռնաբարությունների մասին կեղծ նամակներ: Իմ շրջապատից շատերը հավատացել էին այդ կեղծ նամակներին և ֆեյսբուքի հայկական տիրույթում ողբ ու կոծ էր: Ասեմ, որ ես հետամուտ եղա և բացահայտեցի, որ այդ նամակները կեղծ էին, իսկ այդ նամակներից շատերը այլ լեզուներից անգրագետ թարգմանություններ էին: Առ այս պահը հրապարակված նամակներից որևէ մեկը իրավական ընթացք չի ստացել և չէր էլ կարող ստանալ քանի որ այդ նամակները հորինողը հրաժարվեց որևէ փաստական տվյալ ներկայացնել: Հանրությանը հերթական անգամ հուզական ալիքի տակ մտցնելը մեկ նպատակ ուներ՝ տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում բոլոր կանայք բռնաբարված են և այդ հողի վրա նախապատրաստել «ստամբուլյան» կոնվենցիայի վավերացումը:
-
07.08.2023|
09:25
Հայաստանի բանակը թուլացել է, բայց տեղն ուժեղացել է ֆեյքերի բանակը:
-
07.08.2023|
08:01
...Ստամբուլ, Երկրորդ աշխարհամարտին տարիներն էին: Փողոցին մեջ փոխված էին խաղերն անգամ: Պատերազմ-պատերազմ կխաղային շատերը. մեկը կըլլար գերմանացի, ուրիշ մը ռուս, անգլիացի, ամերիկացի, ու կռիվը անպակաս էր միշտ:
-
06.08.2023|
09:55
Քաղաքականությունը բիզնես է:
Նպատակը՝ իշխանություն և կապիտալ:
ՈՒ այդ նպատակին հասնելու համար ընդունելի են բոլոր միջոցները:
-
06.08.2023|
09:00
Մամուլում գրում են, որ իշխանությունները 23 միլիոն դոլար են տրամադրել Անկախության օրը մեծ շուքով տոնելու համար։ Արևմուտքից գերաստղեր են հրավիրելու, այնտեղից, որտեղ արևն է մայր մտնում։
-
06.08.2023|
08:17
«Ուկրաինայում մարդկանց և օրգանների թրաֆիքինգից ստացված շահույթը գերազանցում է 200 միլիարդ դոլարը: Երբ խոսքը վերաբերում է այս անհավանական իրադարձություններին, և մենք ունենք տեղեկատվություն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ունի տեղեկատվություն, ՄԱԿ-ն ունի տեղեկատվություն, մարդիկ իրենց գլուխները կոխում են ավազի մեջ: Կարծես թե նման բաները նրանց մոտ ջայլամի էֆեկտ են առաջացնում»,-ասել է ամերիկացի լրագրող Քլեյթոն Մորիսը «Ռիդաքթիդ» հաղորդմանը (ՀԸ-ն չիմացա, բայց առկա է տելեգրամյան ալիքի հղումը)։
-
06.08.2023|
07:11
…Փակում եմ աչքերս, և իմ դեմ նորից Ոսկեգետակն է, Երմոնյա տատս գետափին ծնկած բուրդ է լվանում: Ես ու քույրս ոտաբոբիկ վազում ենք գետակն ի վար ու հավաքում ջրի փախցրած բուրդը:
-
05.08.2023|
19:02
Անցած դարի 90-ականների սկիզբին կայացավ մեր հավաքականության բարոյական մեծ հաղթանակը։