ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պետությունը փրկելու գրավականը

Պետությունը փրկելու գրավականը
07.04.2023 | 10:14

Իմ կարծիքով մարդու կյանքում, ցանկացած բնույթի փոխհարաբերություններում, ամենակարևոր բաներից մեկը վստահությունն է ուրիշների կողմից իր անձի և իր կողմից ուրիշների նկատմամբ, այդ թվում՝ ընտանիքի, ընկերության, գործատուների, իշխանությունների և այլնի նկատմամբ:

Եթե չկա վստահություն, ոչինչ չի ստացվելու: Ժամանակի ընթացքում կքայքայվեն ընտանիքը, ընկերությունը, կձախողվեն փոխշահավետ ֆինանսական գործարքները, կքանդվեն դաշնակցային կապերը, կհեռացվի սեփական երկրի իշխանությունը կամ այն ինչ-որ ժամանակով կգոյատևի՝ վերածվելով պարզ բռնապետության:
Այսինքն՝ վստահության առկայությունը հիմք է դրական պրոցեսների, իսկ դրա բացակայությունը կամ կորուստը՝ կազմաքանդման:
ԱԱԾ-ում շուրջ 22 տարի ծառայությանս ընթացում ես առիթ եմ ունեցել առնչվելու տարբեր, այդ թվում խնդրահարույց իրավիճակների հետ, բայց երբեք չեմ կասկածել, որ երկրի նախագահները, ղեկավարությունը կարող են գործել թշնամու հետ համաձայնեցված` թեկուզ իրենց ինչ-ինչ գաղափարներ, նպատակներ կյանքի կոչելու համար: Այս վստահությունը, կասկածի իսպառ բացակայությունը, անչափ կարևոր են երկրին նվիրումով ծառայելու համար:
Վստահ եմ, որ նախկին ղեկավարության կողմից թշնամու հետ համագործակցելու կասկած չեն ունեցել նաև Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, ու դա էր պատճառը, որ իրավիճակի սրման առաջին իսկ պահից բոլորը համախմբված պայքարի էին բռնվում հանուն հայրենիքի:
Այսօր իրավիճակն այլ է, 44 օրյա պատերազմի հետո էլ, շուրջ 3 տարի անց, մարդիկ չեն կարողանում փարատել իրենց կասկածը իշխանությունների նկատմամբ, մտորում են, որ նրանք դավաճաններ են, գործել են թշնամու հետ համագործակցված:
Սա հանգեցնում է վստահության կորստի, արդյունքում վերանում է պայքարելու կամքը, ցանկությունը, որևէ մեկը, բնականաբար, չի ուզում դառնալ խարդավանքի, խաղերի զոհ, նահատակ:
Կարո՞ղ է արդյոք պայմանավորված պատերազմի, այսինքն՝ դավադրության կասկածը փարատվել այսօր` հաշվի առնելով, որ քննիչները քրեական գործեր են քննում, իսկ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, դժվարանում եմ հավատալ և դրական պատասխանել, քանի որ գիտակից հանրության մոտ կա իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ վստահության լրջագույն պակաս:
Այս անվստահությունը քայքայելու է մեզ ներսից, վիժեցնելու է բոլոր դրական նախաձեռնությունները: Որքան էլ շենքեր, ճանապարհներ, այգիներ կառուցվեն, դրանով կասկածը չի փարատվելու, մտածելու են, որ դա արվում է թշնամու գումարներով հանրության ուշադրությունը պարզապես շեղելու, ցասումը մեղմելու նպատակով:
Վստահությունը կարող է վերականգնվել, թեկուզ անհիմն կասկածները ժխտվել կամ հաստատվել բացառապես անաչառ ու խորը քննության արդյունքում, և դա մեր պետությունը փրկելու գրավականն է:

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ