ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կա՞յ Ապագայ...

Կա՞յ Ապագայ...
19.02.2024 | 10:11

Հայրենիքի թշնամի, մի հիւանդ թուրքի ստրուկ, մի ժամանակ առաջ կոկորդը պատռելով գոռում էր. «կա՞յ ապագայ, ապագայ կայ», որին պատասխանում էր ժողովրդի տգէտ ու անհայրենիք այն հատուածը, որի հայրենիքը իր գրպանից ստամոքս, ու ստամոքսից միւս գրպանն է երկարում։

«Արցախը տանք, հանգիստ ապրենք» ասողները հաւատացին այն «ապագային», որ այսօր մեր բոլորի դռներն է բախում։ Ահա պատերազմը շատ հեռու չէ մեզանից։ Թշնամին հետաքրքրուած չէ ոչ ձեր «խաղաղութեան դարաշրջաններով» եւ ոչ մի «տանք որ պահենք»-ներով։ Նրա համար ամբողջ Հայաստանը պէտք է դատարկուի եւ գնաք կործանման, մահուան, ցեղասպանութեան։

Ահա սա է որ ամէն օր տեսնում ենք յուսալքութիւն, անտարբերութիւն, արտագաղթ, թմրամոլութիւն, բախտախաղի սէր, սպանութիւններ, ինքնասպանութիւններ, անձնապաշտութիւն, նիւթապաշտութիւն, հոգեւոր ու մարմնաւոր մահեր ու մահեր...։

Ահա սա էր նիկոլական «ապագան» որի համար հազարներ սպանուեցին, թաղուեցին, եւ նրանցից ոմանց ծնողներ գնացին պարելու մարդասպանների հետ.. իսկ ուրիշներ հրավառութիւններ հերոսների շիրիմների դիմաց։ Բարոյականութեան չգոյութիւն։

Սա՞ է այն ապագան որին արժանի է Հայաստանն ու Հայ ազգը։

Ես մերժում եմ այս ապագան, ես մերժում եմ դանդաղ ու անբարոյ կործանումն ու մահը։ Ես վստահ եմ որ մեր ազգը մերժելով մերժում է նիկոլիզմն ու նրա բերած թուրքական ապագան որն այսօր դրսեւորւում է սահմանադրութիւն փոխելով, մեր արժէհամակարգի իւրաքանչիւր կէտը խաթարելով ու եղծանելով, մեր պատմութիւնն ու կրօնը ոտնակոխելով, եւ մեզ նախիրի տեղ դնելով։

Սա չէ այն ապագան, որին արժանի է Հայաստանն ու Հայ ազգը։

Կա՞յ ապագայ։ Այո, կա՛յ ուրիշ ապագայ, մի այլ ապագայ, որը այսօր ձեզ իշխողներ երբէք չեն փափաքում որ դուք տեսնէք։

Ապագան սկսում է, երբ նախ ամէն գնով կամ անխտիր միջոցով Հայաստանը կը թօթափի այս խլիրդային թարախը որ նիկոլիզմ է կոչւում։ Ապա արագօրէն հաստատելով օրէնք, արդարութիւն եւ ծանր պատիժ ամէն յանցագործի ու դաւաճանական արարքի։

Հայաստանը կը շնչի երբ մեր երեխաները չեն երազի պարող, երգիչ, դերասան կամ նիւթի ծառայ կամ ծաղրածու դառնալ, այլ դառնալ ֆիզիկոս, քիմիագէտ, մաթեմատիկոս, զինարուեստի արտադրիչ, զինուորական, բարոյատու եւ ուսուցիչ։

Հայաստանը կը ծաղկի երբ մեր ժողովուրդը դուրս գայ տգիտութեան, անհայրենասիրութեան եւ նիւթամոլութեան խաւարներից եւ դառնայ համալսարան փնտռող, ուսում փնտռող եւ ոչ թէ հաճոյք փնտռող ազգ։ Հայաստանը լոյս կունենայ, երբ սպանենք խարդախութիւնն ու ստախօսութիւնը, մեռցնենք կեղծասիրութիւնն ու դաւաճանութիւնը, անխնայ հալածենք եսամոլութիւնն ու փոխարինենք դա մենքապահութեամբ։ Դառնանք սաստիկ կարգապահ, օրինապահ, հայրենասէր ժողովուրդ, յառաջացած ազգ, մտածող սերունդ եւ բռնցքուած Հայ-Արց-Սփիւռք, ուր ոչ թէ գումար են փնտռում մարդկանցից, այլ նրանց գործի հաւաքական ներդրումը ամենայն օրինապահութեամբ։

Հայաստանը ապագայ կունենայ երբ ամէն օր ու գիշեր Հայաստանի գործարաններ զէնք, հրթիռ, արկ, հարուածող անօդաչու, տանկ, ու ամէն տեսակ զէնքեր կը սարքի ու կ՚արտադրի։ Երբ ամէն հայ պատրաստ կը լինի սարսափելի կարգապահ (դիսիբլինով) ԱԶԳ-ԲԱՆԱԿ ի մաս դառնալ որպէս զինուոր, սպայ եւ զօրավար (պատկերները)։ Երբ տղամարդ ու կին բանակում են ծանօթանում, բանակում են ամուսնանում, բանակում են երեխաներ ունենում, եւ բանակում են իրենց ընտանիքը հաստատում։ Երբ Հայաստանը ոտքի կը կանգի ամէն թուրքի ատամն ու դէմքը ջարդելու, եւ ամէն ցեղասպանի գանկը փշրելու. եթէ համարձակուեն Հայաստանից մի միլիմետր հող պահանջեն կամ մի գնդակ անգամ արձակեն մեր ուղղութեամբ։

Հայաստանը ապագայ կ՚ունենայ երբ ամուր պահի իր հոգեւոր եւ հայրենական արժէհամակարգը։ Հայաստանը աղբանոց պէտք չէ լինի, Հայաստանը գոմ, գարշահոտ տարածք պէտք չէ լինի, Հայաստանը սեռական սոդոմ գոմորի պէտք չէ վերածուի։ Հայաստանը պէտք է ամուր պահի իր Առաքելական սուրբ հաւատքն ու Եկեղեցին, դպրոցներն ու կրթութիւնը, ընտանիքի սրբութիւնն ու որդեծնութիւնը։ Լինի բարձր կրթութեան ու գիտականօրէն յառաջացած հասարակութեան աղբիւր եւ արտադրավայր, ուր մարդիկ երազեն ապրել ու գործել ու ամէն Հայ թողնի իր սփիւռքի գաղթավայրը ու վերադառնայ Հայրենիք։

Մեր Տէրը մեզ պատգամեց. «Զգոյշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների (խաղաղութեան) զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15):

Աստուած մեզանից երես չի թեքել… մենք ենք որ երես թեքեցինք Նրա սրբութիւնից եւ ազգովին հետեւեցինք «լաւ կեանքին», հաճոյասիրութեան, կեղծիքին, ստին, կործանման ու մահուան մարգարէներին։ Եթէ հետեւենք մեր հաւատքի սրբութեան ու Տէրուական կենսատու եւ անմահ խօսքերին, մենք ե՛ւ կեանք կունենանք, ե՛ւ հայրենիք (եւ ոչ թէ կադաստրի թուղթ) , ե՛ւ դրախտային երկիր, եւ նաեւ լուսաւոր ու պայծառ ապագայ, դաստիարակուած կարգապահ, ռազմականացուած հայրենիք ու ազգ։

Ուրեմն դաստիարակութիւն, կրթութիւն, միաբանութիւն, հայրենատիրութիւն. հաւատք եւ գործ։ Հաւաքական կեանքը քրիստոնէութեան կեանքն է ուր այդ դաստիարակուած ու կարգապահ հաւաքականութիւնից կը ծնի ուժը եւ իրաւունքը, մաքրութիւնը, պատիւը, նուիրումը եւ անմահութիւնը։

Խնդրեցէք խոնարհ հայրենասիրութիւնն ու պիտի գտնէք, փնտռեցէք ուսումն ու դաստիարակութիւնը եւ պիտի գտնէք, բախեցէք անկարելիի դռները եւ պիտի բացուին ձեր դիմաց (Մատթ. 7:7):

Որովհետեւ եթէ ԱՊԱԳԱՅ ԷՔ փնտռում մի դրախտային ապագայ ունենալու համար. Դա ոչ այստեղ է կամ այնտեղ է, որովհետեւ ձեր ապագան ձեր թագաւորական քահանայութեան մէջ է, ձեր ապագան ձեր միասնական բռնցքման, ձեր հաւաքական ուժի մէջ է։

Որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը ՁԵՐ ՄԷՋ է (Ղուկաս 17:21)։

Տեր Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ