«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 
  • Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. ՈՒշացած նամակ

    Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. ՈՒշացած նամակ

    11.03.2013| 11:22
    Ներեցեք, Վարպետ, ուշացա: Ախր պայմանավորվել էինք՝ մի անգամ էլ որ գամ, կավարտենք զրույցը, և հաղորդումն արդեն պատրաստ է: Կարինե Հակոբյանին էի խնդրել, որ ուղեկցի Ձեր արվեստանոց, Սամվել Սևադան էլ միացավ: Զրուցեցինք երկար. ես նկարահանում էի, Սամվելը՝ լուսանկարում, Կարինեն այդ պահին մի տեսակ հեռուստահաղորդավարի դերում էր: Տանտիրուհին սուրճը, օշարակն ու թխվածքը բերեց ու զգուշացրեց. «Ամեն 20 րոպեն մեկ ընդհատելու եմ. աչքին դեղ պիտի կաթացնեմ»: Ինչ մտերիմ, ազատ ու անմիջական էր միջավայրը՝ արվեստանոցը ձեղնահարկում՝ լուսավոր, գունաշխարհի մի գողտրիկ անկյուն, Ձեր պահվածքը հյուրապաշտ, մեր մի քիչ քաշվելուն՝ Ձեր մտերիմ հանդիմանանքը, թե՝ ազատ զգացեք, դուք այստեղ ցանկալի մարդիկ եք:
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. Է՛հ, Վարպետ ջան, դու էլ գնացիր

    Սամվել ՍԵՎԱԴԱ. Է՛հ, Վարպետ ջան, դու էլ գնացիր

    10.03.2013| 13:38
    13 տարեկան տղա էի: Սովորում էի Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: Էդ տարիներին հնարավորություն չկար տեսնել, ծանոթանալ աշխարհում կերպարվեստի, գրականության և ընդհանրապես արվեստի բնագավառում տիրող բազմաձև ու բազմապիսի դրսևորումներին:
  • Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. «Ծառաբնակներն» իջան, մենք նորից բարձրացանք «ծառը»

    Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. «Ծառաբնակներն» իջան, մենք նորից բարձրացանք «ծառը»

    09.03.2013| 13:01
    Ոմանք իրենց թույլ են տալիս ասել, թե «Պետությունների Մարդ դառնալը պետք է կատարվի էվոլյուցիոն ճանապարհով»: Ա՛յ քեզ անհեթեթություն:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «M օրն» արդեն նշանակված էր

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «M օրն» արդեն նշանակված էր

    08.03.2013| 18:37
    Եկեք պարզ խոսենք: Հայաստանում իշխանափոխության համար գոյություն ունի ստալինյան հայտնի «M օրով» առաջ ընկնելու խնդիրը: Այդ խնդիրը Հայաստանում հայտնվեց 1999 թվականին, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում Ալբերտ Գորին հանդիպելուց հետո, վերադարձավ Հայաստան և որոշ ժամանակ անց Վանաձորում իր մոտ 20 «մերձավոր» զինակիցների հետ հանդիպման ժամանակ անզգուշություն ունեցավ նրանց հայտնել, թե «սրանց մինչև հունվար քշելու ենք»:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իշխանությունն ընկալվում է որպես օտար ու թշնամական ուժ

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իշխանությունն ընկալվում է որպես օտար ու թշնամական ուժ

    07.03.2013| 16:19
    Երևի արդեն ժամանակն է նորից անդրադառնալ այն կանխատեսումներին, որ արել էի դեռ փետրվարի տասին՝ իմ այս էջում զետեղված "Մեր "ընտրություններին" հաջորդելիք հետոն" հոդվածում: Ելնելով հետընտրական գործընթացների ընդհանուր ուղղվածությունից և տրամաբանությունից՝ կարելի է գալ այն եզրակացությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարան իրավական հեռանկար չպարունակող դիմում ներկայացնելով, մի կողմից գործը տանելու է ընտրությունների կեղծումից բարձրացած զանգվածային բողոքի ալիքն աստիճանաբար մարելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից, լավագույն դեպքում, սերտաճելու աստիճան կսերտացնի հարաբերությունները Դաշնակցության հետ կամ էլ, ակնհայտորեն կորցնելով այսօր իրեն հավատացած մարդկանց վստահությունն ու համակրանքը, կանցնի քաղաքական կենդանի դիակների շարքը, ինչը, անշուշտ, ցանկալի չէ: Ինչևէ, ստորև կարող եք վերընթերցել հիշատակված հոդվածը:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. ՀՅԴ-ն «ձուկ է որսում»

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. ՀՅԴ-ն «ձուկ է որսում»

    06.03.2013| 14:10
    Եթե մոտակա շաբաթներին նոր ազդակներ չառաջանան՝ ներկա շարժումը նախորդների բախտին կարժանանա: Այդ ժամանակ էլ կսկսվի այն, ինչից ընդդիմադիր ուժերը պետք է կամք գտնեն իրենց մեջ խուսափելու համար: Դա կլինի Հայաստանի ընդդիմադիր ուժերի միջև պայքարը հանուն առաջատար ընդդիմադիր ուժի:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. «Թրումանի շոուն»

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. «Թրումանի շոուն»

    05.03.2013| 13:50
    Ով ուզում է հասկանալ, թե ինչ են անում ՀՀ քաղաքացու հետ մեր իշխանությունները, մեր «ընդդիմությունը», գերտերությունները, օտարերկրյա դիտորդներն ու տարատեսակ ԶԼՄ-ները, թող դիտի «Թրումանի շոուն» Ֆիլմը: Այս ընտրությունների ընթացքում ուղղակի առարկայնորեն տեսա այդ բոլորի սերտ համագործակցությունը (թերևս, ավելի ճիշտ կլինի դա հանցակցություն որակել, բայց դա էլ ճաշակի հարց է), նրանց միջև եղած դերաբաշխումը` շատ հետաքրքրական էր:
  • Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Շարժիչ հանգամանք

    Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Շարժիչ հանգամանք

    03.03.2013| 14:33
    Օլիգարխ, մի կարծիր, թե այս ամենը քեզ չի վերաբերում: Կողմնորոշվելու ՄԵԾ պահանջ ունես: Կաթը միաժամանակ սև և սպիտակ չի լինում: Բարի եղիր հստակեցնել վերաբերմունքդ Ժողովրդի հանդեպ՝
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Իսկ ավգյան ախոռը շարունակում է գարշահոտություն սփռել

    Վարդգես ՕՎՅԱՆ. Իսկ ավգյան ախոռը շարունակում է գարշահոտություն սփռել

    02.03.2013| 13:53
    Ռուբեն Հախվերդյանի խոսքերը մատի փաթաթան դարձրին։ Ոմանք էլ տաղանդավոր երգչի արվեստն են ուզում հողին հավասարեցնել։ «Էլիտան» երևի ցնծում է՝ թող իրար գզեն, մեզ մոռանան:
  • Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Ուզում եմ գնալ իմ երազանքների երկիրը

    Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Ուզում եմ գնալ իմ երազանքների երկիրը

    01.03.2013| 13:09
    Երկիր, որտեղ Ֆորշը, Հախվերդյանը, Շուշանը, Նունեն ուղղակի երգիչ են: Երկիր, որտեղ Ժիրոն, Կոմանդոսը, Դալիբալթայանը, Ագոն, Վիտոն, Սեյրանը ուղղակի Հայաստանի Ազգային հերոսներ են: Երկիր, որտեղ Լևոնը, Ռոբերտը, Սերժը ուղղակի ազգը համախմբող առաջնորդներ են: