Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Կուրսկի մարզը՝ օկուպացիայի տակ

Կուրսկի մարզը՝ օկուպացիայի տակ
28.08.2024 | 14:37

Ամեն օր շատ ուշադիր կարդում և դիտում եմ ռուս-ուկրաինական պատերազմի տեղեկատվությունը: Շատ յուրահատուկ, անհասկանալի և տարօրինակ իրավիճակի ականատեսն ենք հիմա: Ուկրաինական բանակը մտել է Կուրսկի մարզ և զգալի առաջընթաց ունեցել: Սպասում էինք, որ ՌԴ հրամանատարությունը արագ կդիմի լայնածավալ գործողությունների սեփական տարածքում հայտնված զորամիավորումներին հակահարված տալու համար, սակայն բանակը ակտիվացրել է հարձակումը այլ ուղղություններով՝ Կուրսկի մարզը թողնելով օկուպացիայի տակ: Հանելուկ, որի պատասխանը դեռ չկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ