Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
Թուրքիայում բացվել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցության համագումարը։ Պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև նախանշեն 10 տարի իշխող այս ուժի հետագա անելիքներն ու քաղաքական կուրսը։
Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև, հրդեհը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին առևտրային կենտրոններից մեկի մի մասը։
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն կուսակցական կարգապահությունը, խստորեն կդատապարտվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...