-
23.02.2013|
14:46
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիոն երեկ հրաժարվել է ՌԴ և ԱՄՆ մեկնելու ծրագրերից։ Այդ ուղևորությունների ընթացքում պետք է քննարկվեին սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ Կոալիցիան նաև հայտարարել է, որ կասեցնում է ապրիլին Հռոմում տեղի ունենալիք Սիրիայի բարեկամների խմբի համաժողովին իր մասնակցության որոշումը։
-
22.02.2013|
12:32
ԱՄԷ այցելելիս անպայման կառաջարկեն գնալ Ժեբել Հաֆիթ: ԱՄԷ-ի տեսարժան վայրերից է: Այն գտնվում է Աբու Դաբիի էմիրությանը պատկանող Ալ Էին քաղաքի հարավ-արևելյան մասում: Սա ԱՄԷ-ի համար սահմանային հատված է: Ըստ էության` Հաֆիթ լեռը Օմանի հետ սահմանի մի մասն է (ԱՄԷ-ն Օմանի Սուլթանությանը սահմանակից է հյուսիս- արևմուտքից): Կափսոսեք, եթե չտեսնեք այդ լեռը և նրա հարակից հանգստյան գոտին:
-
22.02.2013|
12:14
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Դամասկոսում ահաբեկչությունների և ականանետներից հրետակոծության համար մեղադրել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող զինված խմբավորումներին։
-
22.02.2013|
12:12
Թունիսի իշխանության ղեկին գտնվող իսլամական «Ան Նահադ» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի։ Արդեն երկրորդ շաբաթն է՝ Թունիսի խոշորագույն կուսակցությունը և երկրի նախագահը չեն կարողանում դուրս գալ քաղաքական ճգնաժամից։
Երեքշաբթի Թունիսի վարչապետ Համադ Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ապակուսակցական տեխնոկրատներից կազմված կառավարություն ստեղծելու իր առաջարկը հավանության չարժանացավ։
-
22.02.2013|
12:10
Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Մոհամեդ Մուրսին։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 15-ին և 16-ին, երրորդը՝ հունիսի 2-ին և 3-ին, իսկ ավարտական չորրորդ փուլը՝ հուլիսի 19-ին և 20-ին։
-
21.02.2013|
18:07
Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
-
21.02.2013|
12:30
Ճապոնիայում կախաղան են հանել մահվան դատապարտված երեք մարդու։ Սա 2012թ. դեկտեմբերին իշխանության եկած լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրոք իրականացված առաջին մահապատիժն է։
-
21.02.2013|
12:29
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է ամերիկյան ընկերությունների՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման նոր ռազմավարական փաթեթ։ Երեկ հրապարակված ծրագիրը ներառում է համալիր միջոցառումների ցանկ, այդ թվում՝ հակերային հարձակմանը դիմագրավելու մեթոդներ։
-
21.02.2013|
12:28
Այս գիշեր ամբողջ Հնդկաստանով մեկ անցկացվող երկօրյա համընդհանուր գործադուլին մասնակցող ավելի քան 65 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են վանդալիզմի և անկարգությունների մասնակից լինելու համար։
-
20.02.2013|
12:45
Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։