Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պարտությունից ավելի վտանգավոր ու կործանարար է պարտվողականությունը

Պարտությունից ավելի վտանգավոր ու կործանարար է պարտվողականությունը
31.08.2024 | 07:21

Պատմության մեջ բոլոր երկրները և ժողովուրդները պարտվել են՝ լինի իրական կռվում, թե դավաճանությամբ։ Հիմա էլ են պարտվում, բայց պարտությունից հետո կարողացել են ոտքի կանգնել, ձգել գոտիները, պատրաստվել և հաղթել թշնամուն։

Պարտությունից ավելի վտանգավոր ու կործանարար է պարտվողականությունը, երբ ժողովուրդը բարձրացնում է ձեռքերը և հանձնվում։ Դա արդեն վերջն է։

Հայերիս դեպքում հանձնվելը և պարտվողականությունը տեղի ունեցավ պարտությունից շատ ավելի առաջ, երբ մենք հաղթել էինք պատերազում, բայց պարտվել մեր գիտակցության մեջ, ինքներս մեզ համոզելով, որ վաղ թե ուշ թուրքը կհաղթի մեզ։

Դրա համար էլ, մի պարազիտի ցուցումով, մեր հայրենիքը տվեցինք թշնամուն՝ պարտված լինելով մեր մտքում։

Այսօր այնպիսի վտանգավոր ու կործանարար մտքեր են տարածված, ինչպես՝

-Մեզնից ոչինչ կախված չէ...

-Մեզ չեն թողնի...

-Մենք թույլ ենք, չենք կարող...

-Թուրքը ինչ որոշում, անում է...

-Հայերը իրար ատող են...

Դրանք քանդում են ապագայի բոլոր ճանապարհները՝ գոհացնելով ներկայում բողոքելու և իրականում ոչինչ չանելու պահանջը։

Երբ ասում ենք՝ պայքար, չի նշանակում միայն զենք վերցնել ու գնալ թշնամու դեմ կռվի։ Պայքարը չհանձնվելն է ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ կրթության, տնտեսության, հայրենիքին տեր կանգնելու, հաղթական գալիքը տեսնելու և այդ գալիքին ընդառաջ քայլելու առումով։

Հեշտ է բողոքել և նվնվալ վատ իրականության համար, իսկ պայքարողներին անվանել զգացմունքային կամ անիրատես։ Դժվար է տեսնել հեռվում նշմարվող լույսը և, եղունգներով քանդելով քարերը, ճանապարհ հարթել դեպի այդ լույսը։

Թե չէ, ով ասես կարող է նվնվալ ու բողոքել։ Դուք խոսեք պայքարի ձեր կամքի մասին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ