Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կրթական համակարգն է գեներացնում գրագետ, գիտակ և ինքնուրույն մտածողություն ունեցող մարդկանց

Կրթական համակարգն է գեներացնում գրագետ, գիտակ և ինքնուրույն մտածողություն ունեցող մարդկանց
08.08.2024 | 22:05

Շատ հետաքրքիր է այն հարցը, թե մարդկանց գրագիտության և մտածողության ինքնուրույնության տեսանկյունից ո՞րն է ավելի լավ տարբերակ պետականության կայունության համար։

Այս հարցին Ջորջ Օրուելը տալիս է հետևյալ պատասխանը, որին ես այսօր հանդիպեսի ֆեյսբուքյան մի գրառման մեջ։

«Եթե մարդկանց հսկայական զանգվածներ դառնան գրագետ և մտածեն ինքնուրույն, ապա նրանք կազատվեն արտոնյալ փոքրամասնությունից»։

Քանի որ պատմության մեջ հայտնի չէ որևէ երկիր կամ պետականություն, որում արտոնյալ փոքրամասնությունը ղեկավարած չլինի մարդկանց հսկայական զանգվածների, ապա, հավանաբար, Օրուելը ուզեցել է նշել կրթության հսկայական դերը որակյալ պետականություն կառուցելու գործում։

Բայց անկախ նրանից, թե ինչ է ուզեցել ասել Օրուելը, այն հարցը, որը բերվեց սկզբում, ունի շատ խոր իմաստ և կարևորություն։

Նախ սկսենք նրանից, որ դիտարկենք այս հարցի երկու հնարավոր ծայրահեղ լուծումներ՝

1․ Հասարակություն, որը կազմված է բացարձակ գիտակ ու ինքնուրույն մտածողության տեր հանճարներից,

2․ Հասարակություն, որը կազմված է բացարձակ տգետ և ինքնուրույն մտածողություն չունեցող մարդկանցից։

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ բացարձակ տգետն ու անգրագետը նույն բանը չեն, քանի որ անգրագետ մարդկանց մեջ կարելի է գտնել ակտիվ, գիտակ և ինքնուրույն մտածողություն ունեցող շատերին։

Գալով մեր հարցի երկու ծայրահեղ լուծումներին, ակնհայտ է, որ դրանցից ոչ մեկը կայուն հասարակություն կամ պետականություն լինել չեն կարող, քանի որ առաջին դեպքում բոլորը պոտենցիալ լիդերներ են, իսկ երկրորդ դեպքում ոչ մի պոտենցիալ լիդեր չկա։

Իսկ որտեղ շատ լիդերներ կամ լիդերության իմիտացիա անողներ, այնտեղ էլ պառակտված ու անկայուն հասարակություն։

Իսկ որտեղ էլ լիդերներ չկան, կամ եղածներն էլ մի բանի նման չեն, ապա դարձյալ կայուն պետականության կառուցումը անհնարին կդառնա։

Հիմա անցնենք իրական հասարակություններին, որոնք այս երկու ծայրահեղ դեպքերի արանքում են, և տեսնենք դրանցում կրթական գործի դրվածքը, որը սերտորեն կապված է մեր հարցի հետ, քանի որ կրթական համակարգն է գեներացնում գրագետ, գիտակ և ինքնուրույն մտածողություն ունեցող մարդկանց, որի մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5359

Մեկնաբանություններ