Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Մեր դժբախտությունների աղբյուրը իսկական վերնախավի բացակայությունն է

Մեր դժբախտությունների աղբյուրը իսկական վերնախավի բացակայությունն է
26.06.2024 | 09:01

Մանր կենցաղային ու ընտանեկան մակարդակի նպատակների, մտահոգությունների, շահերի ու կորուստների միջավայրում ձևավորված հոգեբանությունն ու մտածելակերպը ի զորու չէ բարձրանալ և հասկանալ հասարակական, առավել ևս, պետական մակարդակի նպատակները, շահերն ու դրանց հետ սերտորեն միաձուլված, բայց իր համար անհասանելի, մտածելակերպը։

Նույնը՝ տնտեսության և բիզնեսի մեջ, ինչպես կասեր դասականը՝ «սողալու համար ծնվածը թռչել չի կարող», այսինքն, «դուքանային» մակարդակի բիզնեսն ու նույն մակարդակի մտածելակերպը ժամանակակից տնտեսություն ստեղծել չեն կարող և, համապատասխանաբար, լուրջ իմաստով մրցունակ լինել չեն կարող։

Իսկ որտեղ անմրցունակ տնտեսություն, այնտեղ էլ՝ թույլ պետություն և, ամենակարևորը, թույլ բանակ ու անմրցունակ անվտանգության համակարգ։

Եվ դա հնարավոր է լինում այն դժբախտ դեպքերում, երբ երկու «երնեկը», այն է՝ միամիտ ու հոգեպես ճնշված ժողովուրդն ու տգետ վերնախավը, համատեղվում են։

Այն թյուր կարծիքը, թե մեր ժողովուրդը տգետ է, դրա համար ենք մենք այս օրին, իրականությանը չի համապատասխանում, քանի որ աշխարհում կան շատ ավելի տգետ ժողովուրդներ, որոնք մեզնից շատ ավելի լավ վիճակում են։

Այստեղ, մեր դժբախտությունների աղբյուրը իսկական վերնախավի բացակայությունն է ու իրեն վերնախավ համարողի էլ անհույս տգիտությունը և, հատկապես, քաղաքական փսևդովերնախավի տգիտությունը, անկախ նրանից, թե նման հարցերում դժվար կողմնորոշվող մեր ժողովուրդն ինքը այդ քաղաքական կոչեցյալ վերնախավին «պուպու՞շ» է համարում, թե՞ «բոբո»։

Եվ հենց այս «պուպուշ» ու «բոբո» մակարդակով էլ գլորվում ենք դեպի անիմանալի ապագան, առանց որևէ ձևով կարողանալու ազդել դրա վրա։

Մի բաժակ ջրի մեջ փոթորիկների բազմությունը ալեկոծել չի կարող մի փոքրիկ լճակ անգամ, էլ ուր մնաց, թե ծով ալեկոծի, իսկ մեր ճակատագիրը ուրոշվում է ծով մակարդակի ալեկոծություններով միայն, որոնք էլ, իրենց հերթին, որոշվում են օվկիանոս մակարդակի ալեկոծություններով։

Վերևից երեք խնձոր ընկավ, ու երեքն էլ ուժեղը ճանկեց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2794

Մեկնաբանություններ