Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Մորս լեզվով՝ մորս մասին» շարքից

«Մորս լեզվով՝ մորս մասին» շարքից
20.06.2024 | 18:33

Զիմ մեր գըսեր՝ գինա՞ս, լաո՛,

Էրգրի կարոդ ի՜նչ մըրմուռ ի․

Մըզի չկեր թիգունկ պայող․

Հայու բախտ ուր Աստծու դուռ ի։

Էն գախ, ձգո՛ւկ, մըր ջան փրգինք,

Հոկին մացե էրգըրի մեջ․

Առանց հոկի իմա՞լ աբրինք՝

Վիզ մեր ծռո՜ւգ, անտեր ու խեղջ։

Գինա՞ս, լա՛ո, ի՜նչ ի կարոդ,

Օջախի ծո՜ւխ, մըր հող ու ջո՜ւր

Մըկա իմ սիրդ մացե յարոդ․

Շան փայ դառավ մըր տուն ու դուռ։

Աստված թուրկին չճանճըներ,

Ի՜նչ իմաներ՝ շո՞ւն էր, գե՞լ էր,

Զինք լէ, ձկո՛ւգ, շա՜տ կամճըներ,

Օր թուրկի է աշխարք բերե։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ